12/05/2024 20:21
Բագրատ Սրբազանը ներկայացրեց, թե ինչպիսին պետք է լինի անցումային կառավարությունը
Բագրատ Սրբազանը ներկայացրեց, թե ինչպիսին պետք է լինի անցումային կառավարությունը:
«Այն պետք է դառնա հաշտության կառավարություն՝ ձևավորվելով բոլոր ունակ ու ընդունակ, բարձր մասնագիտական գիտելիքներ ունեցող մարդկանցով՝ հնարավորություն տալով, անկախ կ մարդկանց կուսակցական պատկանելիության, ներգրավվելու այդ հաշտության կառավարության մեջ: Երկրում պետք է գերիշխի ներքին հաշտության մթնոլորտը՝ հիմնված արդարության սկզբունքի վրա: Պետական կառավարման քաղծառայողների համակարգը պետք է լինի կայուն ու ապահով, ոչ թե սրա ու նրա քմահաճույքներով, հարազատների ու բարեկամների լցոնումներով պայմանավորված: Անցումային կառավարությունը պետք է երաշխավորի արդար ու ազատ ընտրությունները:
Մինչև նոր ընտրությունները չպետք է լինեն որևէ կերպով Սահմանադրության ամբողջական փոփոխությունների մասին խոսակցություններ: պետք է հանձնառու լինի շարունակել խաղաղ բանակցությունները: Պետք է մերժի հականերով արտաքին քաղաքականությունը՝ հրաժարվելով գործիք դառնալուցէ՝ զարգացնելով իր սեփկան հայկական օրակարգը: պետք է ապահովի սեփական ժողովրդի ուժականությանն ու կամքին:
Չպետք է ճանաչի որևէ ուժով ձևավորված որևէ իրողություն՝ չվավերացնելով ուժի կիրառված իրողությունները: Բոլոր կարգավորումները պետք է տեղի ունենան բանակցությունների արդյունքներով: Ոչ ոք չի կարող պարտադրել մեզ փոխել մեր հայկական օրակարգը »,-հայտարարեց նա :