12/05/2024 10:35
Լուսանկարում Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին է, որը Ադրբեջանը հիմնահատակ քանդել է. թյուրքագետ
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Նկարի մեջ իմ հայրենի Բերձոր քաղաքի Սուրբ Համբարձման եկեղեցին է, որը Ադրբեջանը հիմնահատակ քանդել է (հատուկ նկարը չեմ դնում)։
Չկա ոչ մի պատ, ոչ մի քար։ Ուղղակի դատարկ հող։
էս եկեղեցում իմ պես հազարավոր հայեր են կնքվել, աղոթել, երազել ու մխիթարվել։
Սա էն Բերձորն է, որը շատերն իրենց անտարբերությամբ 2022 թ. ամռանը թույլ տվեցին, որ բանավոր պայմանավորվածությամբ հանձնվի թշնամուն։
Ադրբեջանին զիջումների իրական դեմքը սա է։
Հաջորդը դու ես ու քո տունը, եթե դեռ տանը նստած ես ու աջակցում ես Հայաստանի ներկայիս դե-ֆակտո իշխանությանը։
Չեմ չափազանցացնում, զգուշացնում եմ»: