12/05/2024 10:57
ՈւԵՖԱ Մ-15 Զարգացման մրցաշար. Հայաստանի հավաքականը hաղթել է Բելառուսին
Մայիսի 11-ին կայացել է ՈւԵՖԱ Մ-15 Զարգացման մրցաշարի Հայաստան Մ-15 – Բելառուս Մ-15 հանդիպումը: Խաղն ավարտվել է 2-2 հաշվով: Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում ավելի ուժեղ էր մեր հավաքականը: Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հայաստան-Մ-15 — Բելառուս Մ-15` 2:2 (11մ՝ 6:5)
Երևան, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար` Վարդան Վարդումյան
Գոլերը՝ Հարությունյան, 19, Ղազարյան, 24, Սանկո, 45, Հորբաչ, 90+6
Հայաստան Մ-15
1. Նարեկ Նազարեթյան, 4. Տիգրան Օհանյան, 5. Արամե Եղոյան (14. Վահան Ասլանյան, 89), 13. Արմեն Ասատրյան,20. Արամ Այանյան, 3. Սերյոժա Պետրոսյան (15. Ռուբեն Գրիգորյան, 60), 8. Սերգեյ Առաքելյան (6. Սուրեն Պետրոսյան, 57), 10. Դավիթ Հովհաննիսյան (18. Էրիկ Գևորգյան, 60), 17. Կիրիլ Եդիգարյան, 7. Արմեն Ղազարյան (9. Արսեն Աղոյան, 57), 16. Մհեր Հարությունյան (19. Ռաֆայել Մինասյան, 89)
Պահեստայիններ` 12. Սամսոն Հակոբյան, 2. Համլետ Գյոզալյան, 11. Անդրանիկ Երվանդյան
Գլխավոր մարզիչ` Էրիկ Նազարյան
Oրվա մյուս խաղում Կիպրոսի Մ-15 ընտրանին հետխաղյա 11-մետրանոցներով առավելության հասավ Մոլդովայի Մ-15 հավաքականի նկատմամբ:
Այսպիսով, 2 խաղային օրերի արդյունքում Մոլդովայի և Բելառուսի ընտրանիներն ունեն 4-ական, իսկ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիները՝ 2-ական միավոր: