12/05/2024 16:44
Արարատում պարեկներն արհամարհում են ՆԳ նախարարի ու ոստիկանապետի հանձնարարականները․ shamshyan
ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ , ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը բազմիցս զգուշացրել են ոստիկանությանն ու պարեկային ծառայությանը, որ չեն հանդուրժի այն դեպքերը, երբ ոստիկանները կամ պարեկային ծառայողը կցուցաբերի իրավապահին ոչ վայել պահվածք, գրում է Shamshyan.com-ը։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը հաճախակի ՊԾ Երևանի գնդի ղեկավար կազմին ու ՊԾ մարզային գումարտակների հրամանատարներին հանձնարարականներ է տվել, որ խիստ վերաբերվեն այն օրինախախտ վարորդների նկատմամբ, ովքեր չարամտորեն կխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, մեքենաները կվարեն ոչ սթափ վիճակում։
Խիստ հանձնարարականներ է տրվել նաև, որ պարեկները պետք է պայքար տանեն, այսպես ասած, թիկնապահներով շրջելու երևույթի դեմ։ Եթե ՊԾ Երևան քաղաքի գնդի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, հրամանատարի տեղակալներ Անդրանիկ Խաչատրյանի, Լևոն Մանուկյանի և գումարտակների հրամանատարների գլխավորությամբ Երևանում իսպառ վերացրել են թիկնապահներով «զվռնելու» երևույթի դեմ, ապա Արարատի մարզում բարձիթողի վիճակ է։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։