13/05/2024 10:34
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ձերբակալման պահին ակցիայի մասնակից չի եղել․ իրականացնում էր մասնակիցների իրավունքների պաշտպանության գործառույթ
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը պահանջում է ազատ արձակել փաստաբան Վարազդատ Հարությունյանին։
«Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել «Հինգ իրավապաշտպաններ» նախաձեռնության անդամ, փաստաբան Վարազդատ Հարությունյանին, որը ձերբակալման պահին հետևում էր խաղաղ անհնազանդության գործողություններին, եւ չլինելով դրա մասնակիցը՝ իրականացնում էր մասնակիցների իրավունքների պաշտպանության գործառույթ», - նշված է հայտարարությունում: