13/05/2024 10:46
Հանդա՛րտ մնացեք, տղե՛րք, ձեզ փչացնում են. Սրբազանը՝ ոստիկաններին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջորդ Բագրատ Սրբազանն առողջություն է մաղթում ոստիկանների կողմից բռնության ենթարկված լրագրողներին։
«Մերին հիվանդանոցում է, հուսանք՝ լուրջ բան չկա»,- լրագրողներին ասաց Սրբազանը։
Նա դիմեց ոստիկանությանը. «Հանդա՛րտ մնացեք, տղե՛րք, ձեզ փչացնում են, փչացրել են, բայց դուք հնարավորություն ունեք վերականգնվելու։ Հիշե՛ք, որ տուն եք գնալու։ Պատանիների, կանանց, աղջիկների եք քաշքշել, ձեզ համար նահատակված տղայի մորն եք քաշքշել»։
Սրբազանը խաղաղ ցուցարարներին իր սերն ու գնահատանքը հայտնեց։
Հիշեցնենք՝ ոստիկանները բիրտ ուժ են կիրառել 24 News-ի լրագրող Մերի Մանուկյանի ու ABC media-ի օպերատոր Մհեր Դավթյանի նկատմամբ։