13/05/2024 00:18
Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, մենք հայրենիքի փրկությամբ ենք զբաղվում․ Շիրակի թեմի առաջնորդ (Տեսանյութ)
«Ես ասել եմ, որ ցանկանում եմ, աղոթում եմ, որ Բագրատ Սրբազանի լավատեսությունը հաղթի. այդ ուղղությամբ աշխատում ենք, պետք է կոնսոլիդացիա, համախմբում, և այդ ամենը՝ ապաշխարությամբ, զղջումով»,- լրագրողների հետ զրույցում ասել է Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
«Այս իշխանությունը վաղուց ինձ համար իշխանություն չէ. սա օկուպացիոն ռեժիմ է, որ մի օր պետք է գնա և ինչքան շուտ գնա՝ այնքան լավ։ Մենք և՛ աղոթում ենք, և՛ հայրենիքի փրկությամբ ենք զբաղվում. մենք քաղաքականությամբ չենք զբաղվում։ Հայրենիքի փրկությունը եկեղեցու առաջնային գործերից է. այս հայրենիքը, որ կա, եկեղեցու շնորհիվ է, թե չէ՝ իրենց մնար, սա էլ չէր լինի»: