13/05/2024 15:28
Զարմանալի չէ, որ դեսպանները քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի գործի առնչությամբ մեր նամակներին չեն արձագանքել. Դավիթ Ֆիդանյան
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի կալանավորումից հետո բազմաթիվ ակցիաներ և պիկետներ իրականացրեցինք, նաև նամակներ փոխանցեցինք ԱՄՆ և այլ դեսպաններին, և դեռևս որևէ արձագանք չկա. Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանին գործով («Իմնեմնիմի»-ի գործ) նախնական դատալսումների մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց AntiFake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը։
«Դա ընդհանրապես զարմանալի չէ, որովհետև տեսնում ենք՝ աշխարհաքաղաքական այն կենտրոնները, որոնք հովանավորում են այս իշխանություններին, քարտ-բլանշ են տվել իշխանություններին՝ ներսում իրականացնել ռեպրեսիվ քաղաքականություն՝ ընդդիմադիր խոսք արտահայտողների նկատմամբ»,-ասաց նա։