13/05/2024 15:42
Քաղբանտարկյալները մեր երկրում արդեն շատ-շատ են, դատավորներն իրականացնում են «քաղաքական» դատավարություններ. Զաքարյան
Քաղբանտարկյալները մեր երկրում արդեն շատ-շատ են, դատավորներն իրականացնում են «քաղաքական» դատավարություններ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Տեսնենք, թե այս վախկանալիան երբ կավարտվի։ Ամբողջը կախված է մեր հասարակությունից։ Ուրախությամբ պետք է ասել, որ «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժումն իր մեջ ունի մեծ էներգետիկա, արդեն իսկ հստակ են թիրախները։ Եվ ի վերջո սա համազգային զարթոնքի և համազգային ներուժով՝ այս իրավիճակից դուրս գալու ճանապարհ է։ Մեր հայրենակիցները, անկախ նրանից, թե ինչքանով են մասնակցում շարժմանը, գիտակցում են, թե ինչ վտանգի առաջ են կանգնած։ Հետևաբար, միակ ճանապարհը նրանց հեռացնելը և քաղաքական համակարգը վերալիցքավորելն է։ Կան բազմաթիվ լուծումներ՝ այս համակարգը ապաքինելու։ Ամենահեշտ բանը ոչինչ չանելն է՝ գնալ տուն և սպասել, թե ինչ է լինելու։ Բայց փառք ու պատիվ պայքարող մարդկանց, ովքեր ցանկանում են այդ ոգին արթնացնել»,-նշեց Զաքարյանը։
Նշենք, որ այս պահին ընթանում են քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատական լսումները։