13/05/2024 13:34
Ուզում ենք` շարժումը շատ առարկայական լինի, որ հաշտությամբ կարողանանք քաղաքական եզրակացության գալ. Գրողների միության նախագահ
Չեմ կարող ասել, թե ինչ կլինի, բայց բոլորիս նպատակը պետականության ամրացումն է. Բագրատ Սրբազանի՝ Գրողների միություն այցից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։
Ըստ նրա՝ չի կարելի անտեսել Ալիևի վիրավորանքներն` ուղղված հայությանը։
«Բնականաբար, ամեն մեկս իր տեղում, իր գործով պետք է կարողանա օգնել, մենք՝ մշակույթի ասպարեզում, մյուսը՝ գիտության, մյուսը՝ իշխանություն, ընդդիմություն։ Նաև Սրբազանն օրակարգային հարց համարեց, որ համերաշխություն լինի բոլորի միջև։
«Ուզում ենք՝ շարժումը շատ առարկայական լինի, ինչպես երեկ ԱԳՆ-ի դեպքում եղավ, օրակարգերը ճշգրտվեն։ Սրբազանի հաշտության ոգին ճիշտ հասկանանք, որն է հաշտությունը բոլորիս միջև, առանց ծեծուջարդի, առանց արյան կարողանանք քաղաքական եզրակացության գալ»,-ասաց նա։