13/05/2024 20:54
Պայքարի մեկ օրը՝ փաստերով ու թվերով
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց Համազգային շարժման այսօրվա անցկացրած ակցիաները։
Նա նշեց՝ Երևանում և մարզերում տեղի են ունեցել խաղաղ անհամաձայնության ակցիաներ, որոնց ընթացքում փակվել են
Մալյան փողոցը
Մյասնիկյան պողոտան
Աբովյան փողոցը (Պլանի գլուխ)
Թբիլիսյան խճուղին
Հանրապետության փողոցը
Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկը
Տերյան փողոցը
Բուզանդի փողոցը
Վարդանանց փողոցը
Սարկավագի փողոցը
Քոչար-Վաղարշյան խաչմերուկը
Թումանյան փողոցը 3 հատվածներում
Խանջյան փողոցը
Տիգրան Պետրոսյան փողոցը
Դավիթ Բեկ - Սարի թաղ հատվածը
Վազգեն առաջին Վեհափառի փողոցը
Մոսկովյան փողոցը
Բաղրամյան պողոտան
Մաշտոց-Պուշկին խաչմերուկը
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ Բագրատաշենի հատվածում
Երևան-Սևան մայրուղին
Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Երևանի հարավային դարպասների հատվածում
Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Վայքի հատվածում
Երևան-Ապարան մայրուղին
Գայի պողոտան
Արշակունյաց պողոտան
Չեխովի փողոցը
Խորենացու փողոցը
Գեղարքունիքի, Արագածոտնի, Արարատի, Շիրակի և Տավուշի մարզերում իրականացվել են իրազեկման ավտոերթեր։
171 քաղաքացի բերման է ենթարկվել ակցիաների ընթացքում, այդ թվում՝ անչափահասներ։ Նրանց բոլորին ցուցաբերվել է փաստաբանական աջակցություն, բոլորն այս պահին ազատության մեջ են։
Դասադուլներ են իրականացրել բազմաթիվ ուսումնակաան հաստատությունների ուսանողներ, նաև դպրոցականներ։
Ակցիաները շարունակվելու են նաև վաղը։