13/05/2024 22:00
Պուտինը Անվտանգության խորհրդի անդամներին հանձնարարել է ավելի մեծ ուշադրություն հատկացնել ԱՊՀ երկրների հետ հարաբերություններին
Ռուսաստանը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի ԱՊՀ երկրների հետ հարաբերություններին, ասել է Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ։
«Ռուսաստանի նոր քաղաքական փուլում մենք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք դրան և քննարկենք՝ ինչպես ենք կառուցելու այդ պրոցեսը բոլոր առումներով, այդ թվում՝ կազմակերպչական»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահի խոսքով՝ այդ խնդիրն առաջնային է Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար։
Նշենք, որ խորհրդակցությանը մասնակցել են ինչպես ՌԴ ԱԽ նորանշանակ քարտուղար Սերգեյ Շոյգուն, այնպես էլ աարդեն նախկին քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։