13/05/2024 11:08
Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովը 3-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը
Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովը երրորդ ընթերցմամբ ընդունել է oտարերկրյա գործակալների մասին «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Եկատերինա Խերխեուլիձեն։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Հանձնաժողովի նիստը սկսվեց ժամը 9:00-ին և ավարտվեց ուղիղ 2 րոպե անց։ Մեր՝ ընդդիմադիրներիս մուտքը սահմանափակվել էր։ Իրավական հանձնաժողովը (Վրաստանի խորհրդարանի) փաստաթուղթը ստորագրել է երկու րոպեում»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Խերխեուլիձեն։
Այս օրինագիծը վրաց հասարակության շրջանում բողոքի ակցիաների պատճառ է դարձել:
Հիշեցնենք, որ օրինագիծը կոշտ քննադատության է արժանացել երկրի նախագահի և ընդդիմության, ինչպես նաև Թբիլիսիի միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից։