13/05/2024 09:43
«Բլեք Սթար Բուրգեր»-ի դիմաց ընկերուհու հետ կապված հարցի շուրջ վեճն ավարտվել է դանակահարությամբ․ մասնակիցների մեջ են նաև անչափահասներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 11-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Արամի փողոցի 3 հասցեի մոտ ծեծկռտուք է: Նույն օրը ժամը 21։45-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հերթական ահազանգ է ստացվում որ Աբովյան 1/3 հասցեում գործող «Բլեք Սթար Բուրգեր»-ի դիմաց անհայտ անձը դանակահարել է մոտ 30 տարեկան տղամարդու:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 31-ամյա Կարեն Ա․-ն է։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը ժամը 21։20-ի սահմաններում Հյուսիսային պողոտա 11 հասցեի կայանատեղիում Կարեն Ա․-ի ընկերուհու վերաբերյալ առաջացած հարցի շուրջ իր ընկերներ, Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Անդրանիկ Դ․-ի, Երևանի բնակիչներ 30-ամյա Մայիս Հ․-ի և 30-ամյա Սամվել Բ․-ի հետ վիճաբանել են Երևանի բնակիչներ 21-ամյա Դավիթ Ա․-ի, 17-ամյա Դավիթ Մ․-ի, Շիրակի մարզի բնակիչ 13-ամյա Ալեն Ք․-ի և ոմն Մուրադի հետ, որի ժամանակ վերջիններս կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, իսկ Դավիթ Ա․-ն իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Կարեն Ա․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։