13/05/2024 15:47
Քաղբանտարկյալներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի դատը հետաձգվեց. Դատավորն ինքնաբացարկ հայտնեց (Տեսանյութ)
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով նախնական դատալսումը հետաձգվեց՝ նիստը նախագահող դատավորի ինքնաբացարկի պատճառով։
Նիստը նախագահող Տիգրան Ոսկանյանը հայտարարեց, որ իր կողմից գործի առնչությամբ տրվել է գնահատական և կայացվել է դատավճիռ։
«Ուստի սույն քրեական վարույթով որոշում եմ կայացրել՝ հայտնել ինքնաբացարկ։ Սույն քրեական գործը սահմանված կարգով կներկայացվի վերաբաշխման, իսկ դատարանի որոշումը կուղարկվի կողմերին»,-հայտարարեց նա։
Նշենք, որ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը մեղադրվում են համատեղ վարվող փոդքաստի ընթացքում Նիկոլ Փաշինյանին հայհոյելու մեջ, ինչը վարույթն իրականացնող մարմինը համարել է խուլիգանություն: