13/05/2024 20:35
«ՀայաՔվե»-ն հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու՝ Մհեր Գրիգորյանի գլխավորած սահմանագծման հանձնաժողովի կողմից սեփական իրավասությունների վերազանցման վերաբերյալ
«ՀայաՔվե»-ն հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու ՀՀ դատախազություն։
«Վաղը` մայիսի 14-ին, ժամը 15:00-ին «ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու ՀՀ դատախազություն՝ Մհեր Գրիգորյանի գլխավորած` սահմանագծման հանձնաժողովի կողմից սեփական իրավասությունների վերազանցման վերաբերյալ»,- նշված է նախաձեռնության հայտարարությունում։