13/05/2024 11:05
Հետախուզվում էր կեղծ փաստաթղթեր կազմելու, ներկայացնելու, տրամադրելու մեղադրանքով
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 11-ին բաժին է ներկայացել 43-ամյա Մուրադ Մ.-ն։
Նա ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 286-րդ հոդվածի (Առանց ապրանքների մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման կեղծ փաստաթղթեր տրամադրելը, ծախսերի կամ եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելը և ներկայացնելը) 2-րդ մասի մեղադրանքով։
Խափանման միջոցը՝ կալանք:
Մուրադ Մ.-ն ներկայացվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: