13/05/2024 11:41
Փողոցներով պտտվում եմ, թող Արսեն Թորոսյանը մի օր գա. Հրայր սարկավագ Հակոբյան (Տեսանյութ)
Ոստիկաններն այսօր փորձել են բերման ենթարկել Հրայր սարկավագ Հակոբյանին, բայց երբ նկատել են, որ հոգևորական է, բաց են թողել։
Ըստ Հրայր սարկավագի՝ մի քիչ հարգանք մնացել է։
«Այո՛, դա կա, բայց լավ կլինի, որ զոհվածների ծնողների, հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ էլ լինի»,- լրագրողներին ասաց Հրայր սարկավագը։
Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանին, որը նշել էր, թե «եկեղեցին բացահայտում է իր իրական նպատակները, այն է՝ իր ներքին և արտաքին խմբակային շահի համար զոհաբերել ՀՀ պետականությունը»՝ Հրայր սարկավագն ասաց. «Փողոցներով պտտվում եմ, թող Արսեն Թորոսյանը մի օր գա, կուզեմ իր հետ առերես խոսեմ»։