13/05/2024 13:49
Տեսնում եմ, որ շարժումը մարում է. ՔՊ-ական
ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը, որը Տավուշի մարզից է, ծիծաղելի է համարում Նիկոլ Փաշինյանին իմպիչմենթ հայտարարելու գործընթացը։
«Իմպիչմենթի օրակարգ չկա, գոյություն չունի»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
ՔՊ-ականը վստահեցրեց՝ թիմում անհանգստություն բացարձակ չկա։
«Գործընթաց էլ չկա, տեսնում եմ, որ շարժումը մարում է»,- ասաց Ղալումյանը։
Նա ասաց, որ Բագրատ Սրբազանի հետ սուրճ էլ է խմել, հաց էլ է կերել։
«Մենք բավականին մտերիմ հարաբերություններ ենք ունեցել, բայց վերջերս այդ հարաբերությունները սառել են»,- նշեց ՔՊ-ականը։