13/05/2024 12:11
ՄԻՊ-ից բժիշկ է այցելել հացադուլ հայտարարած ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկ մասնագետը, հերթական այցն են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայան՝ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին տեսակցելու և նրա առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:
Լեո Նիկոլյանը զրույցի ընթացքում բարձրացրել է մի շարք հարցեր, որոնք ՄԻՊ ներկայացուցիչները քննարկել են իրավասու մարմինների, այդ թվում՝ ոստիկանության, բժշկական ծառայության ներկայացուցիչների հետ: Պաշտպանի ներկայացուցիչները իրավասու մարմինների կողմից տեղեկացվել են, որ Լեո Նիկոլյանին տրամադրվում է անհրաժեշտ բժշկական օգնություն: Լեո Նիկոլյանը ևս հաստատել է այդ հանգամանքը:
Պաշտպանի իրավասության շրջանակներում արդեն իսկ պարզաբանումներ են պահանջվել իրավասու պետական մարմիններից:
Վերոնշյալ հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո: