14/05/2024 19:31
Որքան ավելի բիրտ ու կոշտ մեթոդներ կիրառեք, այնքան ավելի շատ մարդ է մասնակցելու անհնազանդության ակցիաներին․ Ոչ ոք ձեզնից չի վախենում, մենք նահանջելու տեղ չունենք․ Գառնիկ Դանիելյանը՝ ոստիկաններին
Վաղ առավոտից ՀՀ տարբեր մարզերում ու Երևանում անհնազանդության այսօրվա ակցիաներն ամփոփեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ Սուրբ Աննա եկեղեցում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ։
Դանիելյանը շեշտեց՝ ակցիաներն ակտիվ են եղել, կարմիրբերետավորների կողմից կիրառված անհամաչափ ուժը չի կարող կոտրել պայքարի դուրս եկածների կամքը։
«Նորից զգուշացնում ենք՝ որքան բիրտ, կոշտ մեթոդներ կիրառեք, այնքան ավելի շատ մարդ է մասնակցելու անհնազանդության ակցիաներին։ Ոչ ոք ձեզնից չի վախենում, ոչ ոք նահանջելու տեղ չունի։ Մենք մտքի ծայրով էլ չենք անցկացնում, որ կարող է այս ակցիաները դադարեն։ Պիտի դադարեն ձեր ապօրինի գործողությունները, ու դուք հասկանաք, որ մենք ուզում ենք Պատիվ ու Հայրենիք ու դրա համար նահանջելու տեղ չունենք ու չենք էլ ունենալու։ Դուք այդ գիտակցումը պետք է ունենաք»,- դիմելով ոստիկաններին՝ ասաց Գառնիկ Դանիելյանը։