14/05/2024 12:58
Ոստիկանության առաջնային թիրախ են հռչակվել լրատվամիջոցները․ Աբրահամյան
Ոստիկանության առաջնային թիրախ են հռչակվել լրատվամիջոցները, հատկապես նրանք, ովքեր ակտիվ լուսաբանում են իշխանության դեմ ծավալված շարժումը, նկատում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա իր ֆեյսբուքյան էջում նշել է․ «Պատահական չէ, որ վերջին օրերին անընդհատ կոպտության, բռնության տարբեր դրսևորումներ են արտահայտվում լրագրողների, օպերատորների նկատմամբ:
Ոստիկանության առանձին խմբեր, ծառայողներ վաղուց անցել են բարոյական սահմանները` ծառայության անվան տակ իրականացնելով քաղաքական իշխանության ու նրա դեմքերի անձնական ցանկությունները»: