14/05/2024 14:13
Արարատ Միրզոյանի հետ Ալմաթիում բանակցությունները խաղաղության գործընթացի կարևոր մաս են. Ջեյհուն Բայրամով
Խաղաղության պայմանագրի շուրջ ինտենսիվ բանակցությունները վերսկսվել են փետրվարից, այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա դրական է գնահատել Երևանի հետ խաղաղ գործընթացի զարգացումը։
Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ ակնկալիքները պետք է լինեն տեղին ու իրատեսական։
«Սա շատ բարդ և անհրաժեշտ գործընթաց է։ Խաղաղության պայմանագիրը պետք է լինի արդար՝ հիմնված միջազգային իրավունքի վրա: Նաև, իհարկե, հաշվի են առնվում հակառակ կողմի ակնկալիքները: Ալմաթիում բանակցությունները դարձան հաջորդ քայլը։ Սա մե՞ծ, թե՞ փոքր քայլ է՝ մենք կիմանանք միայն գործընթացի վերջում: Բայց ես կասեմ, որ սա գործընթացի կարևոր մասն է»,- նշել է Բայրամովը։
Նրա խոսքով՝ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել բանակցությունները։
«Կարծում եմ՝ առաջիկայում սրա ականատեսը կլինենք»,- հավելել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։