14/05/2024 21:56
«Հայաստանի հյուսիսային սահմաններից մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը»․ Ավտոերթ՝ Աշոցքում
Ժամ առաջ ոտքի կանգնեք, որ կարողանանք կասեցնել ՀՀ կազմաքանդումը,Աշոցքից դեպի Բավրայի անցակետ ավտոերթի ընթացքում ասել է ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը, հայտնում է Yerkir.am-ը։
«Հայաստանի հյուսիսային սահմաններից մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը: Ավտոերթ իրականացրեցինք Աշոցքի տարածաշրջանում: Մեր համաքաղաքացիներին մեկ անգամ ևս իրազեկեցինք, թե ինչ դավաճանական քաղաքականություն է վարում ՀՀ իշխանությունը»,- նշել է Մհեր Մելքոնյանը: