14/05/2024 22:26
Լավ կլինի, որ Դավիթ Գյուրջինյանը մտածի իր կատարած հանցանքի` հավաքին ուսանողների մասնակցելուն խոչընդոտելու մասին․ Արմեն Հարությունյան
ՀՀԿ ուսանողական կազմակերպության նախագահ Արմեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր պարզ դարձավ, որ մայիսի 10-ին Բրյուսովում տեղի ունեցած դեպքերի առթիվ մի քանի ուսանողի հարց դրվելու է քննարկման Էթիկայի հանձնաժողովում: Դավիթ Գյուրջինյանն իր ապօրինի քայլերը քողարկելու համար անհիմն մեղադրում է ուսանողներին իր աշխատասենյակի ընդունարանում ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ իրեն սպասելու, եռագույնով համալսարանի տարածք մտնելու փորձի, ազատ խոսքի արտահայտման և այլ ոչ հակաօրինական քայլերի համար: Լավ կլինի, որ Գյուրջինյանը մտածի իր կատարած հանցանքի` հավաքին ուսանողների մասնակցելուն խոչընդոտելու մասին (քր. օրենսգրքի 236 հոդված), չմոռանանք նաև ուսանողուհիներին իր աշխատասենյակի պատշգամբից լուսանկարելու և նրանց համալսարան ներս չթողնելու մասին:
Հորդորում եմ էթիկայի հանձնաժողովի անդամներին՝ չլինել այս խայտառակության մաս և չդառնալ Գյուրջինյանի հանցակիցը»: