14/05/2024 12:23
Ոստիկանական մեքենայի հարվածից տուժած լրագրող Նարե Գևորգյանը մի շարք հետազոտություններ անցնելուց հետո, դուրս է գրվել հիվանդանոցից
Այսօր առավոտյան անհնազանդության խաղաղ ակցիաների ժամանակ ոստիկանական մեքենան հարվածել էր Mediahub.am-ի լրագրող Նարե Գևորգյանին։ Դեպքից հետո Նարե Գևորգյանը տեղափոխվել էր բժշկական կենտրոն։
Մի շարք հետազոտություններ անցնելուց, համապատասխան նշանակումները ստանալուց հետո, լրագրողը դուրս է գրվել հիվանդանոցից։
MediaHub-ի խմբագրությունը հայտարարություն էր տարածել՝ դատապարտելով ուժի կիրառումը ցուցարարների և լրագրողների նկատմամբ։
«Խիստ դատապարտում ենք ոստիկանների բիրտ ուժի կիրառումը խաղաղ ցուցարարների, այդ թվում նաև լրագրողների նկատմամբ և վերստին հորդորում ենք ՆԳՆ–ին՝ տե՛ր կանգնեք ձեր սանձարձակ աշխատակիցներին ու ոստիկանի կոչումն ու համազգեստը խայտառակող սույն անձնավորությանը պատժի հրավիրեք»,-նշված է հայտարարության մեջ։