14/05/2024 11:31
Շարժումը չեմ լքել, այստեղ եմ. չի կարող դրսից ինչ-որ մեկը միջամտի, որպեսզի մեր «տան» հարցը լուծենք, սրանից ավելի վիրավորական բան չկա․ Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ)
Շարժումը չեմ լքել, այստեղ եմ, վերադարձել եմ, Սրբազանի հետ երթի ժամանակ ասաց «Ժողովրդական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը։
Նա նշեց, որ արտերկրում տարբեր հանդիպումներ է ունեցել, սակայն նաև արձանագրեց.«Մեր գործերը միմիայն լուծվելու են մեր երկրում, թող դրանից դուրս ոչ ոք լուծում չփնտրի։ Մարդիկ կան, այս հանդիպումների մասով գրում են, թե «դաբռոներ» ստանալու խնդիր կա։ Բացարձակապես այդպես չէ։ Մենք սովոր ենք հպատակ լինել, սակայն դա պետք է փոխվի։ Այս շարժումն էլ դրա համար է։ Չեն կարող ազդակներ, հրահանգներ լինել, չի կարող դրսից ինչ-որ մեկը միջամտի, որպեսզի մեր «տան» հարցը լուծենք, սրանից ավելի վիրավորական բան չկա»,-ասաց Պետրոսյանը։