14/05/2024 12:15
Խրախուսում ենք ՀՀ-ին և Ադրբեջանին շարունակել խաղաղ բանակցությունները՝ ի շահ ժողովուրդների. ԵԱՀԿ գործող նախագահ
ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգը «X» իր էջում անդրադարձել է Ադրնեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։
Ըստ Յան Բորգի՝ քննարկումների ընթացքում մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ԵԱՀԿ ջանքերի, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, ներառյալ սահմանների սահմանազատման շուրջ։
«Հայաստանի հետ սահմանի սահմանազատման մասին որոշ ժամանակ առաջ ձեռք բերված պայմանավորվածությունը ճիշտ ուղղությամբ քայլ է։ Մենք խրախուսում ենք կողմերին շարունակել խաղաղ բանակցությունները՝ ի շահ ժողովուրդների։ Կազմակերպության նախագահությունը քննարկում է համագործակցության նոր հնարավորություններ՝ COP29-ին ընդառաջ»,- ասվում է հրապարակման մեջ։