14/05/2024 11:06
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա հանրահայտ ջութակահար Նոա Բենդիքսը
Մայիսի 20-ին՝ ժամը 19։30-ին‚ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և ջութակահար Նոա Բենդիքս-Բալգլիի համերգը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Ծրագրում կհնչեն Ղազարոս Սարյանի Սիմֆոնիկ պատկերները‚ Սիմֆոնիան և Յան Սիբելիուսի Ջութակի կոնցերտը։
Ամերիկացի հանրահայտ ջութակահար Նոա Բենդիքսը Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստերն է։ Նա նաև հյուրախաղերով հանդես է գալիս և՛ որպես մենակատար, և՛ որպես կամերային երաժիշտ: Ջութակ նվագում է 4 տարեկանից‚ բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է։