14/05/2024 15:46
Փաշինյանը երազում է, որ ՀՀ-ն այս տարի ԵՄ անդա՞մ դառնա
Կոպենհագենի Ժողովրդավարության գագաթնաժողովում հաղորդավարը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է՝ երազանք պահելու հնարավորության դեպքում ե՞րբ կցանկանա, որ Հայաստանը Եվրամիության անդամ դառնա:
«Եթե երազանք պահելու հնարավորություն ունենայիք, ո՞ր թվականին կուզենայիք, որ Հայաստանը դառնար ԵՄ անդամ»,- հարցրել է նա:
«Ո՞ր թվականին՝ ա՛յս»,- կատակել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ վարչապետը մասնակցել է «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին» և «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկմանը: