15/05/2024 12:12
ԱՆ-ն պարզաբանում է, թե ինչու է աշխատանքից ազատվել Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենը
Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանն աշխատանքից ազատվել է քաղաքական պատճառներով։
Բժիշկ Գևորգ Թամամյանը, ով Դանիելյանի հետ ազատման դիմում է գրել, ուղիղ եթերում հայտարարեց, որ Դանիելյանն օրեր առաջ Բագրատ Սրբազանի քայլերթի ժամանակ գնացել ու ողջագուրվել է Սրբազանի հետ։ Ըստ նրա՝ Դանիելյանի ազատումը քաղաքական ենթատեքստ ունի։
Առողջապահության նախարարությունից Aysor.am-ին հայտնեցին. «Պրն Դանելյանի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է մայիսի 15֊ից։ Պրն Դանիելյանը կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար էր և հունիսի 7-ին իր պարտականությունների կատարման ժամկետը ավարտվելու էր»։
Հարցին՝ արդյոք քաղաքական ենթատեքստ կա Դանիելյանի ազատման հիմքում, ԱՆ խոսնակ Մարիամ Ծատրյանը նշեց. «Թամամյանին չեմ մեկնաբանի»։