15/05/2024 10:19
ՀՀ-ն արհավիրքի հասցրած ռեժիմը սարսափում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումից, ինչպես նաև Սրբազանի կերպարից. Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ովքեր հորդորում են եկեղեցուն և հոգևորականներին «զբաղվել իրենց գործով», պարզապես չգիտեն թե որքան բազմազան և ներառական է այդ գործը: Չեն գիտակցում, թե ինչ ազգային կոդ է պահվում Մայր Աթոռի սրտում:
Արցախի Հանրապետությունը ոչնչացրած, իսկ Հայաստանի Հանրապետությունը արհավիրքի հասցրած ռեժիմը սարսափում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումից, քանի որ այն հենվում է պատմության, արժեքային համակարգի և հավատքի վրա: Շարժումն ազգային է, իսկ իրենք` ապազգային:
Սարսափում են նաև Սրբազանի կերպարից: Նա կիրթ է, մարդկանց հետ շփման և խոսքը տեղ հասցնելու երկար տասնամյակների փորձ ունի, վայելում է հանրության լայն շրջանակի վստահություն և չափազանց խարիզմատիկ է: Նման առաջնորդներն ի վիճակի են վերադարձնել հասարակությանը ոտնահարված արժանապատվությունը, պայքարելու կամքը, պահանջատեր լինելու ձգտումը: Իսկ հասարակության նման մոբիլիզացիան խառնում է ոմանց ծրագրերը:
Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու սպասավորը միշտ եղել է Հայաստանի հանրային կյանքի անբաժան մասը: Ո՛չ Սահմանադրության, ո՛չ էլ օրենսդրության մեջ չկա մի նորմ, որը կարգելի հոգևորականին ունենալ, արտահայտել և պաշպտպանել իր կարծիքը: Դեռ հակառակը, ըստ Սահմանադրության 18-րդ հոդվածի առաջին մասի.
Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:
Նկատե՛ք, Հայաստանի ժողովուրդը Սահմանադրությամբ ոչ թե պարզապես արժևորել է ազգային եկեղեցու ավանդն ու վաստակը, այլ ապագային միտված ԲԱՑԱՌԻԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ է վերապահել: Այսինքն, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին ունի ժողովրդի մանդատ և նշված հարցերին հետամուտ լինելու հանրային պատվեր: Եվ դա որևէ հակասություն չունի կրոնական կազմակերպությունների` պետությունից անջատ լինելու իրավակարգավորման հետ:
Կասկածից վեր է, որ այսօրվա իրականության մեջ վտանգված են և՛ հայ ժողովրդի հոգևոր կյանքը, և՛ ազգային մշակույթը, և՛ ազգային ինքնությունը: Հոգևորականներն, ինչպես յուրաքանչյուր գիտակից քաղաքացի, չեն կարող անմասն մնալ այդ անմիջական սպառնալիքներին առերեսվելով:
Երբ ոմանք ասում էին, որ եկեղեցին արխաիկ է, ես պատասխանում էի, որ այն պետք է պահպանողական լինի, երբ ասում էին, որ եկեղեցու կարիքը չեն զգում` Աստծո հետ անմիջական շփում ունենալով, արձագանքում էի, որ տկարամիտ են և չեն հասկանում ոչ միայն եկեղեցու լուսավորչական դերը, այլև չեն գիտակցում, որ ի դեմս Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու գործ ունենք աշխարհի հնագույն ինստիտուտի հետ, որ 1723 տարվա ուղի է անցել` առանց ընդհատումների: Միայն մտածեք մի պահ, որ չկա աշխարհում այսօր գործող որևէ ինստիտուտ, որ հին լինի Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուց: Իսկ եթե ոմանք չեն հասկանում աշխարհի հնագույն ինստիտուտի հայրենիք լինելու բացառիկ նշանակությունն, այդ թվում անվտանգային օրակարգ ձևավորելու առումով, ապա նրանց որևէ բան բացատրելն անհույս է:
Երբ հայ ժողովուրդն իր հազարամյա պատմության ընթացքում զրկվում էր պետականությունից, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին անմիջապես առաջ էր գալիս` ապահովելով հայ ժողովրդի ազգային կյանքն ու կենցաղը: Մեր վանքերն ու տաճարները վերածվում էին դպրոցների և համալսարանների, հիվանդանոցների և համայնքային կենտրոնների, դատարանների և մշակութային օջախների: Այսօր ևս եկեղեցին այդ առաքելությունը պատվով կատարում է Սփյուռքում` փրկելով տարագիր հայությանը ուծացումից և ինքնության կորստից: Հենց եկեղեցու այդ ջանքերի շնորհիվ էր, որ ամեն անգամ պատմական փորձությունների շրջանից հետո, հայ ժողովրդը կարողանում էր վերգտնել իրեն, վերածնվել և շարունակել իր շենացնող երթը:
Խորհրդային տարիներին և՛ս մեր սուրբ եկեղեցին դարձավ ազգային շունչը խնամքով պահպանող, ողջ աշխարհից հայկական մշակույթը հայրենադարձնող, Հայաստանի և Սփյուռքի միջև կապն ապահովող ինստիտուտ: Հենց եկեղեցու ջանքերի շնորհիվ էր, որ Հայաստանը դարձավ խորհրդային երկու հանրապետություններից մեկը, որ օրենսդրորեն ամրագրել էր մայրենին որպես պաշտոնական լեզու:
Բոլոր ժամանակներում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հոգևորականներն առաջինն են եղել նաև ազգային ազատագրական պայքարի, պատերազմների, ցեղասպանության դաժան տարիներին` ինքնապաշտպանության մարտերի դաշտերում:
Ովքեր հորդորում են եկեղեցուն և հոգևորականներին «զբաղվել իրենց գործով», պարզապես չգիտեն թե որքան բազմազան և ներառական է այդ գործը: Չեն գիտակցում, թե ինչ ազգային կոդ է պահվում Մայր Աթոռի սրտում, չգիտեն, թե դեռ ինչ կենսական պահերի է մեր սուրբ եկեղեցին առաջ գալու` դառնալով ազգային փրկության, վերածննդի և առաջընթացի պահպանողական, բայցև անչափ առաջադեմ կենտրոն:
Սրբազա՛ն Հայր, Աստված օգնական»:
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Լրահոս
25/10/2024 22:51
Թրոմբոցիտոպենիա․ հաճախ ասիմպտոմատիկ է, բայց կարող է կյանքին վտանգ ներկայացնել
25/10/2024 22:37
Կացինով կոտրել է հարևանի «Նիվա»-ի ապակիները
25/10/2024 22:22
ՄԱԿ-ում ու ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչներ են նշանակվել․ Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել
25/10/2024 22:08
Փաշինյանը խորհրդարանում հանդիպում է անցկացրել ՔՊ պատգամավորների հետ
25/10/2024 21:49
Կրեմլից հայտարարել են՝ Վլադիմիր Պուտինի և Իլոն Մասկի գաղտնի խոսակցությունների մասին տեղեկությունները կեղծ են
25/10/2024 21:31
Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել. Ամերիաբանկը Տուն էքսպոյում է (Տեսանյութ)
25/10/2024 21:20
Շղթայական ավտովթար և վրաերթ Երևանի սուպերմարկետներից մեկի մոտ․ տուժածը հիվանդանոցում է
25/10/2024 21:00
Դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի տեղակալի բողոքն ու օրինական ուժի մեջ է թողնել Գրիշա Թամրազյանի արդարացման վճիռը
25/10/2024 20:42
Gyurjyan Cascade բնակելի թաղամասը TOON EXPO-ին հանդես է եկել աննախադեպ առաջարկով (Տեսանյութ)
25/10/2024 20:23
«Նոյեմբերի 5-ին Միացյալ նահանգների նախագահ է ընտրվելու, ոչ թե աշխարհի նախագահ»․ Իսպանիայի արտգործնախարար
25/10/2024 20:02
Արցախի թեմի առաջնորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատարագ կմատուցի
25/10/2024 19:43
«ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն մարդկության թշնամիներն են»․ Նիկարագուայի փոխնախագահ
25/10/2024 19:25
Ավշագեղձերի այտուցվածություն. Պատճառները
25/10/2024 19:09
Ավտովթար Թբիլիսյան խճուղում․ մարդատարը բախվել է բենզատար բեռնատարին, վնասվել են նաև կայանված 5 այլ մեքենաներ
25/10/2024 18:52
Երկրաշարժ Վրաստանում, զգացվել է նաև Հայաստանում
25/10/2024 18:45
Մարտակերտի քաղաքապետի նկատմամբ քրեական հետապնդումը այլ նպատակ ուներ, Քննչական կոմիտեն ի սկզբանե էլ գիտեր, որ չի կարող հիմնավորել աբսուրդի հասնող մեղադրանքը․ Փաստաբան
25/10/2024 18:27
Թաիլանդից ուխտավորներ են եկել Մայր Աթոռ․ Այցի նպատակը հնագույն քրիստոնյա երկիրն ավելի լավ ճանաչելն է
25/10/2024 18:09
Դոնեցկի ուղղությամբ 4 բնակավայր է անցել ռուսական վերահսկողության ներքո
25/10/2024 17:53
Ոստիկանապետն ու ոստիկանության զորքերի հրամանատարը Սյունիքում էին․ անցակետեր են այցելել
25/10/2024 17:37
Արցախցիների համախմբված և անվտանգ վերադարձը հնարավոր է ադրբեջանա-արցախյան ուղիղ բանակցությունների միջոցով՝ միջազգային պաշտպանության ներքո․ Արցախի ԱԺ նախագահ
25/10/2024 17:21
Արարատ Միրզոյանը ստացել է COP29 համաժողովին մասնակցելու Բաքվի հրավերը․ ԱԳ նախարարի տեղակալ
25/10/2024 17:04
Բոլոր գործողությունները, որոնք այս իշխանությունները կատարում են, հակասահմանադրական, հակաօրինական, հակաազգային են․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ)
25/10/2024 16:48
Չլուսացրած, շունչը բերանում՝ սահմանազատման կանոնակարգը ստորագրվել է Ալիևի հրահանգով. Բագրատ Սրբազան (Տեսանյութ)
25/10/2024 16:38
2024 թվականի 9 ամիսների ընթացքում արձանագրվել է գողության 4319 դեպք
25/10/2024 16:12
Ինչքան ավելի հակահայ է փաստաթուղթը, այնքան ավելի արագ է ստորագրվում. Աննա Մկրտչյան (Տեսանյութ)
25/10/2024 16:08
Նիկոլ Փաշինյանը կրկին օգնականի է ազատել աշխատանքից
25/10/2024 16:01
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
25/10/2024 15:40
ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը վերջին տարիներին գերազանցել է 5.2 մլրդ դոլարը. Գևորգ Պապոյան
25/10/2024 15:29
ԲՐԻՔՍ-ի կազանյան գագաթաժողովը ցուցիչ է, որ Արևմուտքի հակադիր ակումբը, իր հստակ գլոբալ համակարգափոխ նպատակներով, վերջնականապես կայացել է. Էդուարդ Աբրահամյան
25/10/2024 15:10
Ախթալայի վանքից գողացել են 2 գանձանակները, Լանջախաչը և Սուրբ պսակի խաչը
25/10/2024 14:56
Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք
25/10/2024 14:48
Ողջ երկրով հայտարարեցին, թե Արցախի Մարտակերտի քաղաքապետը մեքենա է «գողացել», գեներացրեցին հակաարցախյան տրամադրություններ ու հիմա՝ կներե՞ս... Գեղամ Մանուկյան
25/10/2024 14:42
«Սրբազանենք էլի էլի ուշացան «հայրենիքի փրկման սրբազան գործում». ՔՊ-ական պատգամավոր
25/10/2024 14:34
Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է Իտալիայում Հայաստանի դեսպան
25/10/2024 14:26
Ալիևը հաստատել է Հայաստանի հետ սահմանի սահմանազատման և անվտանգության հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը
25/10/2024 14:17
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն ինն ամսում աճել է 8.7 տոկոսով
25/10/2024 14:14
ԲՏԱ փոխնախարարը Գանայի դեսպանին ներկայացրել է հայկական ստարտափ էկոհամակարգի զարգացմանն ուղղված օրենսդրական բարեփոխումները
25/10/2024 13:59
Մեքենան վնասելու պատճառը հողամաս ընտանի կենդանիների մտնելն էր
25/10/2024 13:48
ՀՀ նախագահը ստորագրել է Ադրբեջանի հետ սահմանազատման կանոնակարգը
25/10/2024 13:40
Գազի արդյունահանումն ավելացնելու Բաքվի ծրագրերը խաթարում են Կլիմայի փոփոխության մասին Փարիզի համաձայնագրի նպատակները. Human Rights Watch
25/10/2024 13:30
Չենք մոռանում, որ այսօր շատ կարևոր գործ ունենք անելու. ժամը 16։00-ին` ՀՀ նախագահի նստավայրի առջև. «Սրբազան պայքար»
25/10/2024 13:25
Օդի ջերմաստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով
25/10/2024 13:17
Հատուկ «խելացիների» համար. Voice of Turan երգի միջազգային մրցույթում հաղթած Սյուզաննա Մելքոնյանի արձագանքը՝ քննադատություններին
25/10/2024 13:08
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Լոռու, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայերում
25/10/2024 12:55
«6 ամիս մորս հետ կապ չի եղել». Ստեփանակերտում մահացած Վերա Աղասյանի դուստրը ցանկանում է մորը ՀՀ-ում hnւղարկավnրել
25/10/2024 12:50
Առգրավվել և ոչնչացվել է ոչ սպանդանոցային ծագման ավելի քան 70 կգ միս-մսեղիք
25/10/2024 12:36
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ղազախստանին Հանրապետության օրվա կապակցությամբ
25/10/2024 12:29
Բաքուն Եվրախորհրդարանի ընդունած բանաձևն իր ներքին գործերին միջամտելու փորձ է որակել և մեղադրել ՀՀ «ռազմականացումը» խրախուսելու մեջ
25/10/2024 12:22
Փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց ակցիզային մակնշման 68 500 տուփ ծխախոտ (Տեսանյութ)
25/10/2024 12:15
Արաբկիր վարչական շրջանում վերաբացվեց Մերգելյանի անվան այգին (Տեսանյութ)
25/10/2024 12:09
Նիկոլ Փաշինյանի քաղաքական վեկտորն է` «որտեղ իշխանություն` այնտեղ ես կաց». մարդ եթե մեկ անգամ ծախվում է` դա շատ արագ դառնում է սովորություն. Հայկ Մամիջանյան
25/10/2024 11:51
Մարտակերտի քաղաքապետն արդարացվել է
25/10/2024 11:47
Փաշինյան Նիկոլն անձամբ ինձ չի խաբել, որովհետև ես իրեն երբեք չեմ հավատացել. Հայկ Մամիջանյան (Տեսանյութ)
25/10/2024 11:36
Մենք չենք ուզում լինել Կենտրոն վարչական շրջանի չափ Հայաստանի ամենասիրված քաղաքական ուժը, մենք պայքարում ենք, որ ունենանք պետականություն, որը կլինի անսասան ու անկախ. Հայկ Մամիջանյան (Տեսանյութ)
25/10/2024 11:32
«Ընտանեկան» և «սոցիալական» նպաստների փոխարեն կներդրվի «անապահովության նպաստ». ինչ հնարավորություններ կստեղծվեն
25/10/2024 11:26
Քարաթափում՝ Լծեն-Տաթև ավտոճանապարհին
25/10/2024 11:24
Ղազախստանը կառուցողական դեր է խաղում տարածաշրջանային և միջազգային գործերում. Նիկոլ Փաշինյանը՝ Տոկաևին
25/10/2024 11:19
Սպասվում է Հայաստանի և Թուրքիայի միջգերատեսչական հանդիպում
25/10/2024 11:16
Լիբանանը հինգ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ
25/10/2024 11:14
Հայաստանը երեկ էլ էր պատրաստ ստորագրել խաղաղության պայմանագիրը, այսօր էլ. ՔՊ-ական պատգամավոր
25/10/2024 10:50
Բլինկենը և Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հասնելու կարևորությունը. Պետդեպ
25/10/2024 10:45
Խաչփարում ոստիկանները հայտնաբերել են 44-ամյա Վարդանի դիակը՝ խոհանոցային դանակը պարանոցին. կինն է սպանել
25/10/2024 10:42
Երևանում առաջին անգամ կանցկացվի ֆլեյտայի միջազգային փառատոն
25/10/2024 10:36
Կամո Ցուցուլյանը պաշտոնական այց է կատարել Վրաստան․ պայմանավորվածություններ են ձեռք բերվել
25/10/2024 10:32
ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են
25/10/2024 10:29
Հրազդանում տուն է այրվել
25/10/2024 10:27
Երևանում և մարզերի մի մասում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
25/10/2024 10:21
Գյումրիում մայրն ու նրա 3 անչափահաս երեխան տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ
25/10/2024 10:17
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության դիմումների ընդունման համար Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ է մատուցում Գեղարքունիքում
25/10/2024 10:10
Վերջին շրջանում Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դեմ նկատվող արշավների հիմքում ընտրական գործընթացներն են, որոնք սարերի հետևում չեն. Տիգրան Աբրահամյան
25/10/2024 10:06
Անհերքելի է մեկ իրողություն. Թրամփի օրոք Արցախը հարձակման ենթարկվեց, Բայդենի, Հարիսի օրոք՝ հայաթափվեց. Սուրեն Սարգսյան
25/10/2024 10:03
«Ժողովուրդ». Ինչպես է պատգամավոր Մարիամ Պողոսյանը ընտանիքի հետ սկսել է իր կարիերայի վերելքը
25/10/2024 10:02
«Ժողովուրդ». ՔՊ-ական համայնքապետը Առափի համայնքում հողամաս է ձեռք բերել չգիտես՝ ինչպես դեռևս 1350 թվականին
25/10/2024 09:57
«Հրապարակ». Ովքեր են այն 4 պատգամավորները, որոնք չեն քվեարկել կանոնակարգին կողմ
25/10/2024 09:55
«Հրապարակ». Հերթով մերժում են ՔՊ-ի առաջարկած թեկնածուներին՝ փորձելով ցույց տալ, որ չի կարելի հակառակվել վարչապետի նշանակումներին
25/10/2024 09:53
«Ժողովուրդ». Նախարարի նոր թեկնածուներն են Արփինե Սարգսյանը և Լիանա Ղալթաղչյանը
25/10/2024 09:50
«Հրապարակ». Փաշինյանը երկիրը բաշխել է իր բդեշխների միջև, որոնք որոշում են, թե մարզում ով լինի համայնքապետ կամ ոստիկանապետ
25/10/2024 09:49
«Ժողովուրդ». Փաշինյանը ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում կներկայացնի 2025 թվականի բյուջեի նախագիծը
25/10/2024 09:44
«Հրապարակ». Իշխանությունը մտադիր է գերազանցել իր սահմանած բոլոր հակաիրավական, հակաբարոյական ռեկորդները
25/10/2024 09:42
Արմավիրում ընտանիքի 8 անդամներ, որոնցից 5-ն անչափահասներ են, տեղափոխվել են հիվանդանոց
24/10/2024 22:33
Օտոռեա. Ինչպես է արտահայտվում և երբ է պետք դիմել ականջաբանի
24/10/2024 22:21
Երեք մեքենա է բախվել Վանաշեն-Ոսկետափ ճանապարհին․ տուժածներին տեղափոխել են հիվանդանոց
24/10/2024 22:05
Սյունիքի մարզի բնակչից խաբեությամբ գումար է վերցրել և անհետացել
24/10/2024 21:48
Պայթեցումներ՝ Աղձք բնակավայրի մոտ․ բնակիչներին հորդորում են չանհանգստանալ
24/10/2024 21:29
Սահմանազատման կանոնակարգը ավելի լուրջ և ծանր պրոցեսի նախերգանքն է. Կարեն Բեքարյան
24/10/2024 21:10
Պուտինն Ուկրաինայի հետ բանակցությունները հնարավոր է համարել՝ պայմանով
24/10/2024 20:43
Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակից մանրամասներ են հայտնել ՀՀ առաջին նախագահի և Ֆրանսիայի դեսպանի հանդիպման մասին
24/10/2024 20:24
Իրանի նախագահը քննադատել է ՄԱԿ-ին ու միջազգային կառույցներին՝ Մերձավոր Արևելքում իրավիճակը չհանգուցալուծելու համար
24/10/2024 20:06
Լևոն Տեր-Պետրոսյանն ու Օլիվիե Դըկոտինյին քննարկել են Հայաստանում ստեղծված վիճակը
24/10/2024 19:49
Խաչատուրյանի ստորագրած հրամանագրերով դեսպաններ են հետ կանչվել և նոր դեսպաններ նշանակվել տարբեր երկրներում
24/10/2024 19:35
Խոշոր վթար Երևան-Մեղրի ճանապարհին․ մեքենաներից մեկն ընկել է գետը, 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց (Լուսանկարներ)
24/10/2024 19:18
Աբբասը աշխարհի բոլոր երկրներին կոչ է արել ստիպել Իսրայելին դուրս գալ Պաղեստինի տարածքից
24/10/2024 19:05
Աորտայի ախտահարում․ Ի՞նչ հիվանդություններ կարող են առաջանալ
24/10/2024 18:51
14 անձանց հետ, առանց նոտարական վավերացման, կնքել է բնակարանների և ավտոկայանատեղիների գնման պայմանագրեր, հափշտակել կես միլիոն դոլարից ավելի գումար
24/10/2024 18:37
28 տոննա կշռով արևային վահանակներ տեղափոխող բեռնատարը շրջվել է Երևան-Մեղրի ճանապարհին (Լուսանկարներ)
24/10/2024 18:24
Մեկ ամիս շարունակ Թամանցիների փողոցը կեսգիշերից մինչև առավոտյան 08:00-ն միակողմանի փակ է լինելու
24/10/2024 18:12
Մեղրիում տուն է այրվել
24/10/2024 18:00
AN Audit-ից Nexia Armenia. 20 տարվա վստահության ուղի
24/10/2024 17:50
Պետդեպարտամենտը չի մանրամասնում՝ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի վերաբերյալ ինչ առաջարկներ է Բայդենը Քարփենթերի միջոցով փոխանցել Փաշինյանին
24/10/2024 17:35
50 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի Հայաստանում բիզնեսի զարգացմանը (Տեսանյութ)