15/05/2024 16:47
Ազատության հրապարակն այսօր «քաղբանտարկյալ» է. ժողովուրդը պատրաստ է այս հակահայ իշխանություններին հեռացնել. Եսայան
Ազատության հրապարակն այսօր ակնհայտորեն «քաղբանտարկյալ» է, ոստիկանները շրջափակել են հրապարակը, քանի որ այսօրվա Հայաստանի իշխանությունը հակահայկական է և դրա համար վախենում են, ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը։
Նրա խոսքով, սակայն, ժողովուրդը խելացի է և պատրաստ է ամեն քայլի, որպեսզի այս իշխանություններին հեռացնի.«Իրենք գիտեն, որ իրենց հեռանալու ժամանակը եկել է և իրենք դրանից վախենում են»։