15/05/2024 12:21
Հայաստանում գնանկում է արձանագրվել, սննդամթերքի գներն իջել են 4,5 %-ով
Հայաստանի սպառողական շուկայում ապրիլ ամսին նախորդ տարվա համեմատ գնանկում է գրանցվել։ Aysor.am-ի դիտարկմամբ՝ ըստ ԱՎԿ-ի՝ նախորդ տարվա համեմատ սպառողական գները 0,7 տոկոսով նվազել են։ 12-ամսյա կտրվածքով սննդամթերքի գները շուկայում իջել են 4.5 տոկոսով։
Գնաճ արձանագրվել է ալկոհոլային խմիչքների ու ծխախոտի շուկայում` 7 տոկոս։ Հագուստի ու կոշիկի ապրանքախմբում 0,6 տոկոս գնանկում է գրանցվել, տրանսպորտը 4.5 տոկոսով է աճել, 3,6 տոկոս էլ թանկացել է ռեստորանների ու հյուրանոցների ոլորտը։
Նախորդ՝ մարտ ամսվա համեմատ ապրիլին 0,6 տոկոս է գնաճ արձանագրվել։ Սննդամթերքը մարտի համեմատ թանկացել է 1.4 տոկոսով։ Մյուս ապրանքախմբերում գրեթե գնային փոփոխություններ նախորդ ամսվա համեմատ չեն արձանագրվել։