15/05/2024 16:50
Սևբերետավորները ոտքով հարվածել են քաղաքացուն, հայհոյել. ոստիկանների և քաղաքացիների միջև բախում տեղի ունեցավ
Օպերայի հարակից տարածքում ոստիկանների և ցուցարարների միջև բախում տեղի ունեցավ։ Ըստ ականատեսների՝ պատճառը եղել է այն, որ սևբերետավորները ոտքով հարվածել են քաղաքացուն, հայհոյել։
«Ինքը շան հետ գալիս էր, էն հատվածում չթողեցին անցնի, եկավ, այս հատվածում էլ չթողեցին, ինքն էլ եկավ կարմիր լույսի տակ կանգնեց։ Այդ ընթացում մի երկու բառ փոխանակեցին, հետո միանգամից հարձակվեցին, 5-6 հոգով սկսեցին ծեծել, հայհոյել»,-ասաց ականատեսներցի մեկը։
Քաղաքացիները ոստիկանների հետևից վանկարկում էին՝ «ամո՛թ», «ամո՛թ»։