15/05/2024 19:26
Զելենսկին հետաձգել է Ուկրաինայում կայանալիք բոլոր միջազգային միջոցառումները, չեղարկել է իր այցը Պորտուգլիա և Իսպանիա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է հետաձգել բոլոր միջազգային միջոցառումները, որոնք նախատեսված էին առաջիկա օրերին և նոր ժամկետներ սահմանել դրանց համար։ Այդ մասին հայտնել է Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։
Նիկիֆորովը տեղեկացրել է նաև, որ Զելենսկու հրավիրած խորհրդակցության այսօրվա հիմնական թեման Խարկովի շրջանում տիրող իրավիճակն է եղել։ Նշենք, որ այսօր հայտնի դարձավ, որ ռուսական կողմի վերահսկողության տակ են անցել Խարկովի Գլուբոկոե և Լուկյանցի բնակավայրերը, ՌԴ ԶՈՒ աառաջացել է Ուկրաինայի պաշտպանության խորքերը։
Ավելի վաղ էլ CNN Portugal հեռուստաալիքը հայտնել է, որ Զելենսկին չեղարկել է իր այցը Պորտուգալիա՝ «Ուկրաինայի ներքին կյանքում լուրջ իրավիճակի պատճառով»։ TVE հեռուստաալիքն էլ հայտնել է Իսպանիա կատարելի այցի չեղարկման մասին։ Որպես պատճառ նշվում է առաջնագծի մի քանի հատվածներում, մասնավորապես՝ Խարկովի շրջանում, բարդ իրավիճակը, ինչի պատճառով Զելենսկու այցերը աննպատակահարմար են համարվում այս պահի դրությամբ։