15/05/2024 14:20
Կոտայքի փոխմարզպետը ուզում է գործից հանել ընդդիմության հավաքների մասնակից ուսուցիչներին. Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը գրել է, որ Կոտայքի փոխմարզպետը ուզում է գործից հանել ընդդիմության հավաքների մասնակից ուսուցիչներին։
Նա մասնավորապես գրել է. «Պարզվում է՝ Կոտայքի փոխմարզպետը ուզում է գործից հանել ընդդիմության հավաքների մասնակից ուսուցիչներին։
Ընդգծելով, որ դա քրեորեն պատժելի արարք է, կարիք կա խոսելու մարզերում ու համայնքներում ՔՊ-ական պաշտոնյաների բռնապետական ձգտումների մասին։
Դպրոցների կուսկցականացման փորձեր (որոնց, առայժմ, ԿԳՄՍ-ն փորձում է հակազդել), ընդդիմադիր ավագանիների վրա ճնշումներ, Երկրապահի քաղաքականացում և այլն։
Ժամանակն է, որ ՔՊ-ում հասկանան, որ այսպես շարունակելու դեպքում մի օր ժողովուրդը էնքան կզզվի, որ համաձայն կլինի անգամ ռուսամետների իշխանության գալուն։
Հ.Գ. Ես գրել եմ մարզերում ու համայնքներում, բայց արժի հիշել նաև ՔՊ վարչության ընտրությունների կեղծման կամ քաղաքացու դեմքին թքելու համար գործ չհարուցելու պատմությունը»,-գրել է նա։