15/05/2024 18:25
«Ձախողված և երկիրը ձախողած, ստերով արդարացող»․ Բագրատ Սրբազանը բնութագրեց Նիկոլ Փաշինյանին
Իշխանության հեռանալուց հետո ո՞րը պետք է լինի առաջին անելիքը, հետաքրքրվեցին լրագրողները Բագրատ Սրբազանից, ով բողոքի դուրս եկած քաղաքացիների կողքին է գտնվում։
«Հաշտության օրակարգը»,- պատասխանեց Բագրատ Սրբազանը։
Այդ օրակարգը, նրա խոսքով, ՔՊ-ականներին էլ է վերաբերվում․ «Իրենք անդրադարձ կունենան՝ ինչ են արել։ Հիմա էլ, վստահ եմ, տանը զղջում են իրենց արածների համար, ուղղակի չգիտես՝ ինչն է կաշկանդում այդ մարդկանց»։
Լրագրողները Բագրատ Սրբազանից հետաքրքրվեցին նաև՝ ծանո՞թ է Փաշինյանի մարդկային տեսակին։
«Ես որպես մարդ՝ չեմ կարող գնահատել, բայց որպես պետական գործիչ՝ ձախողված և երկիրը ձախողած, ստախոս, ոչ միայն ստախոս, այլև այդ ստի վրա էլ՝ ինքնարդարացող է։ Անձնական բնութագրումներ չեմ տա»,- պատասխանեց Բագրատ Սրբազանը։