15/05/2024 20:49
Բագրատ Սրբազանը հայտնեց՝ նախանշած ծրագիրն այս շաբաթ կավարտեն
Բագրատ Սրբազանը, Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփելով պայքարի այս օրը, տեղեկացրեց՝ երեկ ու այսօր հանդիպումներ են կայացել «Ապրելու երկիր», «Լուսավոր Հայաստան», «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունների, «Հայաքվե» նախաձեռնության, տարբեր կազմակերպությունների, գործիչների, ինչպես նաև եզդիական ու ասորական համայնքների ներկայացուցիչների հետ։
«Մեր նպատակն է, որ քաղաքական ամբողջ ներկապնակի հետ հանդիպենք՝ տարբեր ձևաչափերով։ Առաջիկա մի քանի օրերի ընթացքում էլ բոլորը միասին պետք է հանդիպեն, և այն նախանշած ծրագիրն ու ուղեգիծը, որը կա, ցանկանում ենք, որ այս շաբաթվա մեջ ավարտենք, որպեսզի հետո տեղեկացնենք ձեզ՝ կոնկրետ ինչ գործողություններ են տեղի ունենալու։
Ես գիտեմ, որ դուք որոշակիության եք սպասում, շոշափելիության եք սպասում»,- ասաց Սրբազանը՝ նախընտրելով հավելյալ մանրամասներ չհայտնել՝ իշխանական ճամբարի կողմից մեծ հետաքրքրության ֆոնին․ որպեսզի հնարավորություն չտրվի, որ խոչընդոտեն։