15/05/2024 22:11
Մեր երկիրը այս մեղսալից վիճակից պիտի դառնա արդար մարդկանց երկիր, սիրտ ունեցող մարդկանց երկիր․ Մե՛ղք է մեր հայրենիքը, պիտի հնարավորություն ստեղծենք ազատագրելու, ազատվելու
Բագրատ Սրբազանը Մարդու և Հայրենիքի արժեքի մասին խոսեց սուրբ Աննա եկեղեցու բակում։
«Որքան մենք ատելություն տվեցինք, որն իրենք են ներմուծել, այդքան կորցնելու ենք․ իրար ենք կորցնելու, բոլորս ենք կորցնելու, ժողովո՛ւրդ։
Մենք կոչված ենք հնարավորություն ստեղծելու, որ մեր երկիրը այս մեղսալից վիճակից դառնա արդար մարդկանց երկիր, իրական մարդկանց երկիր, թրթիռով մարդկանց երկիր, հուզմունքով մարդկանց երկիր, սիրտ ունեցող մարդկանց երկիր։
Մե՛ղք է մեր հայրենիքը, որ մեր ձեռքն է ընկել։ Իսկապես, մեղք է։ Մեր շիրիմներն են մեղք, որ մեզ են հասել, մեր սրբարաններն են մեղք, որոնց մեջ մենք շատ հաճախ իբր թե՝ աղոթք ենք անում։
Ծայրից ծայր՝ մեղք է մեր հայրենիքը, ժողովուրդ, և մենք պիտի հնարավորություն ստեղծենք ազատագրելու, ազատվելու։ Սա պիտի լինի մեր ճանապարհը, ուրիշ ոչ մի բան»։