15/05/2024 14:48
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների համար կազմակերպվել է հեռավար այցելություն Եղիշե Չարենցի տուն-թանգարան
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գործող ինքնագործ մշակութային միավորման անդամ դատապարտյալների նախաձեռնությամբ և հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի օժանդակությամբ կազմակերպվել էր մշակութային միջոցառում՝ առցանց էքսկուրսիա Եղիշե Չարենցի տուն-թանգարան, հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։
«Մեծ բանաստեղծի թոռնուհին՝ տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Գոհար Չարենցը, ազատազրկված անձանց ներկայացրել է հանճարի ապրած ուղին՝ ներառյալ նրա բանտային կյանքի դրվագները, Չարենցի գործունեությունը, ընտանիքը, նրա ստեղծագործական ազդեցությունը ժամանակի և, առհասարակ, հայ մշակույթի վրա։
Հեռավար հանդիպումն ավարտվել է բուռն քննարկմամբ, ազատազրկված անձինք արտահայտել են իրենց մտքերն ու կարծիքները՝ միաժամանակ հարց ու պատասխանով ավելի ակտիվ դարձնելով միջոցառումը»,- ասվում է հաղորդագրությունում։