15/05/2024 18:10
Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների կալանքի ժամկետը երկարացրին ևս 5 ամսով
Գերեվարված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքի ժամկետն Ադրբեջանի իշխանությունները երկարացրել են ։
Այդ մասին ադրբեջանական լրատվամիջոցներն են տեղեկացնում։
Նրանց դեմ հարուցված շինծու քրգործի շրջանակում Բաքվի դատարանը երկարաձգել է Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Լևոն Մնացականյանի և Դավիթ Մանուկյանի ապօրինի կալանքի ժամկետը՝ ևս 5 ամսով։
Հիշեցնենք՝ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին ադրբեջանական կողմն ավելի վաղ էր հայտնել։