15/05/2024 13:11
Այս պահի դրությամբ սահմանազատման գործընթացի արդյունքից գոհ չենք, երաշխիքներ են պետք. կիրանցեցի
Այն արդյունքից, ինչ այդ պահի դրությամբ կա սահմանազատման գործընթացում, գոհ չենք. լրագրողների հետ զրույցում ասաց Կիրանց համայնքի բնակիչներից մեկը։
«8 կետերը արդեն գծված են, որովհետև այն հողերը, որոնք մեր տիրապետության տակ են եղել, մեծ մասը մեր տիրապետության տակ չեն։ Իհարկե՛, քարտեզի վրա կա, որ մեր գիծը մտնում է իրենց բնակավայր»,-ասաց նա։
Ըստ նրա, իրենք գիտակցում են, որ ինչքան էլ դժվար է, եթե ուզում են խաղաղություն, պետք է լինի փոխզիջում։
«Հիմա մեր բարձրաձայնած հարցն էլ հենց այդ է, որ լինի փոխզիջում, բայց այս պահի դրությամբ ոչ մի երաշխիք էլ չեն տալիս։ Պայմանավորվածություն պետք է լինի, որ մի պետությանը փաստաթղթային լիարժեք երաշխիք տան, ոչ թե օդում ասեն, մինչև հիմա էլ ապրում ենք էլի։ Եթե ուզում ենք պետական սահման, խաղաղություն, երաշխիքներ պետք է տան»,-ասաց նա։