15/05/2024 15:12
6.7 տոկոսը՝ Բագրատ Սրբազան, 2 տոկոսը՝ Արման Թաթոյան, 1.5 տոկոսը՝ Սերժ Սարգսյան․ ո՞ւմ են քաղաքացիները տեսնում անցումային կառավարության ղեկավար
Մայիսի 13-14-ին Հայաստանում GALLUP International Association-ի հարցումներին 1000 մարդ է մասնակցել։
Քաղաքացիներից հետաքրքրվել են, թե ում են տեսնում անցումային կառավարության ղեկավար-վարչապետի պաշտոնում։
Հարցվածների 6.7 տոկոսը պատասխանել է՝ Բագրատ Սրբազան, 2.5 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյան, 2.2 տոկոսը՝ Վարդան Ղուկասյան, 2 տոկոսը՝ Արման Թաթոյան, 1.5 տոկոսը՝ Սերժ Սարգսյան, 1 տոկոսը՝ Ռուբեն Վարդանյան, 50.5 տոկոսը՝ ոչ մեկին։
Հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 31 տոկոսը։