15/05/2024 18:39
Կոլոկոլցևը հանձնարարել է խստացնել Ռուսաստանում գտնվող միգրանտների նկատմամբ վերահսկողությունը
ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը իրավապահ համակարգին հանձնարարել է խիստ հսկողություն սահմանել , որպեսզի միգրանտները «չչարաշահեն երկրում մնալու իրենց իրավունքը», նման դեպքերում կոշտ միջոցառումներ ձեռնարկել, ինչպես նաև հետևողական լինել, որ ռուսերենի իմացությունը հաստատող կեղծ վկայականներ միգրանտներին չտրամադրվեն։
«Պահանջում եմ խիստ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանում բնակվելու իրավական կարգավիճակը չարաշահելու դեպքերում, ավելացնել ջանքերը օտարերկրյա քաղաքացիներին ռուսաց լեզվի իմացության մասին կեղծ վկայականների տրամադրման դեմ պայքարում, բացահայտել անձանց, ովքեր խուսափում են մատնահետքի գրանցումից և լուսանկարվելուց»,- ասել է Կոլոկոլցևը։
Նշենք, որ նախօրեին ՌԴ ՆԳ նախարարը, ելույթ ունենալով Դաշնային խորհրդում, հայտարարել էր, որ ՆԳՆ-ն միգրացիայի կարգավորմանը և Ռուսաստանում միգրանտների վերահսկողությանը միտված բարեփոխում է պատրաստում։ Նրա խոսքով՝ 2021 թվականից սկսած՝ Ռուսաստանում օտարերկրացիների կեցությունը կարգավորող 30 օրենք է ընդունվել, դրանց երկու երրորդը մշակել է Ներքին գործերի նախարարությունը։