16/05/2024 22:29
Ի՞նչ անել, եթե թունավորվել եք դեղերից
Դեղերից թունավորումները կարող են չափազանց վտանգավոր լինել: Օրինակ` խիստ վտանգավոր են սրտային և ճնշում կարգավորող դեղերը, հակադեպրեսանտները, քնաբերները և ցավազրկող դեղերը:
Համեմատաբար քիչ վտանգավոր են հետևյալ դեղերով թունավորումները.
AD-վիտամինները. AD-վիտամինների 25 մլ շշիկով կաթիլների միանվագ ընդունումն անվտանգ է: Տանը մի՛ պահեք վիտամինների մեկ ամսվա անհրաժեշտ պաշարից ավելին:
Ֆտորի հաբեր. մինչև 200 հատ 0,25 մգ-ոց ֆտորի հաբեր կուլ տված անձին բավական է պարզապես կաթ տալ: Երբեմն կարող է մարսողության թեթևակի խանգարում նկատվել: Ստուգեք, թե արդյոք ֆտորի պարունակությունը դեղահաբերում ավելի մեծ չէ:
Ամբրոքսոլ, ացետիլ ցիստեին, բրոմհեքսին և այլ խորխաբերները վտանգավոր չեն, միչդեռ այլ դեղերի հետ դրանց խառնուրդները (օրինակ` ամբրոքսոլ և բետա ադրենոմիմետիկ) վտանգավոր են:
Պետք է՝
դեղերը միշտ պահել փակվող պահարանում,
սառը տեղում պահվող դեղերը պահել սառնարանի ամենավերին դարակում,
խուսափել դեղերն «անապահով» տեղերում պահելուց, ինչպես օրինակ, պայուսակում, պահարանում կամ զարդասեղանին
Հարկավոր է չափազանց ուշադիր լինել, եթե ընտանիքում որևէ մեկը հիվանդ է և դեղեր է օգտագործում:
Միշտ պահեք դեղերն իր տուփով, երբեք մի պահեք որոշակի դեղը մեկ այլ դեղատուփում, քանի որ այդ մասին կարող եք մոռանալ, այնուհետև շփոթել դեղերը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ