16/05/2024 15:36
«Ապրելու երկիրը» հանդիպել է Բագրատ Սրբազանի հետ և քննարկել շարժման նպատակները
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը մայիսի 15-ին հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հետ։
«Քննարկվել են շարժման նպատակները, ռազմավարական ծրագրերը, առաջիկա անելիքները։ Կուսակցությունը վերահաստատել է իր աջակցությունը շարժմանը, միևնույն ժամանակ կարևորելով ժողովրդի վստահությունը վայելող իշխանության ձևավորումը՝ հանուն Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և արժանապատվության վերականգնման»։