16/05/2024 18:05
Բուլղարիան «Գազպրոմից» 400 միլիոն եվրո է պահանջելու՝ գազի մատակարարումը դադարեցնելու համար
«Բուլղարգազ» ընկերությունը մտադիր է 400 միլիոն եվրոյի չափով փոխհատուցում պահանջել «Գազպրոմից» ՝ երկու տարի առաջ գազի մատակարարումը դադարեցնելու պատճառով։
Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է երկրի էներգետիկայի նախարար Վլադիմիր Մալինովը։
«Մենք մեր նկատառումները կուղարկենք «Գազպրոմ» ընկերությանը և կարճ ժամանակ կտանք՝ այս խնդրի լուծման համար։ Եթե դա տեղի չունենա, ապա մենք գործ կբացենք Փարիզի Արդյունաբերության միջազգային պալատի արբիտրաժային դատարանում»,- ասել է նա։
Նշենք, որ 2022 թվականի գարնանը Ռուսաստանի նախագահը կարգադրել էր ոչ բարեկամ երկրներ արտահանված ռուսական գազի վճարը գանձել ռուբլով, սակայն Բուլղարիան հրաժարվել էր կատարել այդ պայմանը։ 2022 թվականի ապրիլի 27-ին «Գազպրոմը» ամբողջությամբ դադարեցրել էր գազի մատակարարումը «Բուլղարգազ»-ին՝ նրանց կողմից ռուբլով ժամանակին չվճարելու պատճառով։