16/05/2024 14:53
Մարզպետը խաբում է, ժողովուրդը կատաղել, ընկել է ճամփեքը, ռիսկ ունի՝ թող գա ժողովրդի մեջ. կիրանցեցի
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակիչներին հանդիպման առաջարկ է արել, բայց նշել՝ առանց լրագրողների։
Կիրանցեցիները հրաժարվել են հանդիպումից։
«Մարզպետը խաբում է սկզբից մինչև հիմա, ժողովուրդը կատաղել, ընկել է ճամփեքը, եթե ռիսկ ունի՝ թող գա ժողովրդի մեջ»,- լրագրողներին ասաց կիրանցեցի կինը։
Նա նշեց, թե միշտ ասել են՝ լավ կլինի, սակայն խաբել են։
«Ոչ մի լավ բան էլ չկա, մենակ վատն է, մենակ»,- նշեց կիրենցեցի կինը։
Նշենք, որ այս պահին Կիրանցի բակիչները փակել են միջպետական սահմանը։