Ոչ մի տեղ մարդն այնքան մոտ չէ հավերժությանը, որքան Հայաստանում. Միխայիլ Կազինիկ

16/05/2024 09:44

Ոչ մի տեղ մարդն այնքան մոտ չէ հավերժությանը, որքան Հայաստանում. Միխայիլ Կազինիկ


Արվեստաբան Միխայիլ Կազինիկը համաշխարհային հռչակ է ձեռք բերել շնորհիվ հանճարների ստեղծագործության խորը գաղտնիքների մեջ խորանալու և իր հայտնագործությունները հանդիսատեսի հետ կիսելու ունակության: Նա այս գիտելիքներով կիսվում է աշխարհի միլիոնավոր մարդկանց հետ, ովքեր ներկա են լինում նրա համերգներին, լսում հեռուստատեսային և ռադիոհաղորդումներ և կարդում նրա գրքերը: Արևմուտքում նրան անվանում են «Մշակույթի առաքյալ»։ Համաշխարհային երաժշտական մշակույթի մասին ավելի քան 60 ֆիլմերի հեղինակ, «Օրփեոս»,  «Արծաթե անձև», Չիկագոյի United for Good, Australian SBS, «Ռուսաստանի ձայն» և այլ ռադիոկայաններ հաղորդավար։ Համերգներով ու դասախոսություններով շրջել է գրեթե ողջ աշխարհով։ Նրա աշխատանքի հիմնական խնդիրը. «Արվեստի օգնությամբ բացահայտել ունկնդիրների և ընթերցողների ինքնատիպ հանճարը, տիեզերական էներգիան ընկալելու նրանց անհավանական ունակությունները, որոնք ծնել են Բախին և Շեքսպիրին, Մոցարտին և... մեզանից յուրաքանչյուրին»: «Ես հավատում եմ մոլորակի մարդու հանճարին» մաեստրոյի գլխավոր պոստուլատն է։ Մայիսի 25-ին և 26-ին կայանալիք համերգների նախօրեին Միխայիլ Կազինիկը կիսվել է երևանյան հյուրախաղերի և այլ թեմաների շուրջ իր մտքերով։

- Դուք մարդու գոյության իմաստը գտնում եք երաժշտության, դասական երաժշտության մեջ և պնդում, որ այն ազդում է մարդու արտաքինի վրա, հարթեցնում է կնճիռները և նույնիսկ ձևավորում ուղեղային շրջանառությունը: Ինչո՞ւմն է երաժշտության մեծությունը: Ինչո՞ւ է պոեզիան, նկարչությունը կամ արվեստի որևէ այլ ճյուղ զիջում երաժշտությանը:

- Ամեն ինչ շատ պարզ է։ Մարդկությունը ձևավորվում է, այսպես կոչված, վերբալ և ոչ վերբալ մթնոլորտում։ Վերբալ, ասել է թե՝ կոպիտ գաղափարներ, երկրային բառեր, որոնք գոյություն ունեն տարբեր լեզուներով: Ինչ վերաբերում է ոչ վերբալ աշխարհին, ապա դրանք նուրբ մատերիաներ են: Դրանց մեջ պոեզիան կիսավերբալ է։ Մի կողմից այն, այնուամենայնիվ, բառեր է օգտագործում, մյուս կողմից՝ առօրյա խոսքում մենք չենք կարող խոսել պոեզիայի լեզվով։ Ի՞նչ է երաժշտությունը: Սա արվեստի միակ ոչ վերբալ ձևն է: Այսինքն՝ բարձրանալով գերագույն աստիճանի, անասելիի, Աստծուն նմանվողի աստիճանի, ով չէր խոսում բառերով։ Իսկ ինչպե՞ս Աստված շփվեց աշխարհի՝ Ադամի և Եվայի հետ: Ոչ վերբալ, էներգիայի, ալիքային էներգիայի միջոցով: Ի՞նչ է երաժշտությունը: Դա ալիքային էներգիա է, կայունների և անկայունների, կոնսոնանսների և դիսոնանսների հսկա հարաբերակցություն, լուծման հսկայական համակարգ: Ես իմ գրքերում գրել եմ, որ երաժշտական ձևը, ասենք՝ սոնատայինը, ամենաբարձր ձևն է, որը գերիշխում է ամեն ինչում, քանի որ այն միակ է, որ երաժշտությունը մոտեցնում է խոսքայինությանը։

- Եթե չեմ սխալվում, դուք սոնատային ձևը պրոյեկտում եք նույնիսկ բիզնես ոլորտի համար։

- Այո, այո։ Ավելին, օգտագործելով Պիեռոյի «Կարմիր գլխարկը» հեքիաթի օրինակը: Վերջերս ես հանդիպում ունեցա միջազգային գործարարների հետ։ Ես նրանց հարցրի, թե ով է «Կարմիր Գլխարկի» գլխավոր կերպարը: Միայն նա, ով ավելի վաղ լսել էր ինձ, առանց դժվարության ասաց՝ «տատիկը», քանի որ բոլորը, իհարկե, ասում էին «գայլը», «կարմիր գլխարկը» և այլն։ Ես նրանց հարցրի՝ ընկերներս, ի՞նչ է նախագծի անունը։ «Կարկանդակներ տատիկի համար»։ Այսպիսով, ո՞վ է Կարմիր Գլխարկը: Սա այն է, ինչը սոնատում կոչվում է գլխավոր պարտիա, որը գնալու է տատիկի մոտ: Տատիկի մոտ ճանապարհը՝ էքսպոզիցիան է։ Այսինքն՝ Կարմիր Գլխարկը, մոր և տատիկի հետ կապող ճանապարհով/պարտիայով, կարկանդակներով կգնա տատիկի մոտ։ Իսկ սա արդեն զարգացում է, այսինքն՝ նախագիծի մշակվում։ Եթե չլիներ Գայլը, ապա դա կլիներ պարզ եռամաս ձև: Իսկ Գայլի հայտնվելն այն է, ինչ հովանավորել է սոնատային ձևը, իրականում... Վերադառնալով երաժշտության հարցին։ Հիշո՞ւմ եք, թե ինչ էր ասում Նիցշեն. «Կյանքը սխալ կլիներ առանց երաժշտության»։ Ավելացնելու ոչինչ չկա։

- Մի առիթով ասել եք, որ եթե երկիրը բյուջեն պլանավորելիս №1-ի ներքո ծրագրեր «մշակույթը», ապա բոլոր մյուս ոլորտները ինքնաբերաբար կբարձրանային շատ տոկոսով։ Ինչո՞ւ այս ռազմավարությունը մինչ օրս չի իրականացվել։

- Ես չեմ կարող պատասխանել աշխարհի բոլոր երկրների համար, բայց այն երկրները, որոնց ճանաչում եմ, կարծում եմ, կոռուպցիայի մեջ են։ Նրանց հիմնական գաղափարը ամեն ինչից գումար աշխատելն է։ Նրանք կարիք չունեն միավորներ վաստակել՝ ասելով, որ հիվանդ մարդն ավելի առողջ կդառնա, կամ հիվանդությունն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել։ Նրանց պետք չէ իմանալ, որ երաժշտության մեջ խորասուզված մարդը երաշխավորված է հանցագործ չի դառնա։ Նա չի կարողանա Բեթհովենի 32 սոնատների, դաշնամուրի և ջութակի տասը սոնատների, Հայդնի և Մոցարտի կվարտետների, և շատ այլնի ազդեցության տակ բռնել հանցավոր ուղի։ Իրականում, պատերազմը հնարավոր է միայն անկիրթ հասարակության մեջ: Օրինակ, «Ա» երկիրը գնում է «Բ» երկրի հետ կռվելու և սկսում է ոչնչացնել այն: Սա, նախևառաջ, նշան է, որ «Ա» երկիրը չգիտի ո՛չ «Բ» երկրի մշակույթը, ո՛չ իր սեփականը, քանի որ բարձր մշակույթի տեսանկյունից մարդը տիեզերք է և յուրաքանչյուր մարդու կործանումը ահռելի չափերի հանցագործություն է։ Մարդը հանճարեղ կերպով է մտածված։ Բայց մենք հմտորեն ազատում ենք երեխային այս հանճարեղությունից։ Հասկանո՞ւմ եք։

- Այսինքն՝ դուք կարծում եք, որ ծնողները միտումնավոր  ճնշո՞ւմ են հանճարեղությունն իրենց երեխայի մեջ։

- Մասամբ գիտակցաբար, և ես ձեզ կասեմ, թե ինչու: Փաստն այն է, որ հանճարեղ երեխան շատ դժվարամատչելի է մեծահասակի համար: Որովհետև չափահաս մարդը, ժամանակին, շատ բանից է զրկվել։ Իսկ երբ երեխան այլ կերպ է մտածում, չափահասը հեղինակությամբ ու ուժով ճնշում է նրան: Երեխան ինտուիտիվ կերպով զգում է, որ փոքր է, անպաշտպան, պարտավոր է մեծահասակի հետևից գնալ, հակառակ դեպքում կամ ապտակ կստանա, կամ քաղցրավենիքից կզրկվի, կամ չի գնա կրկես։ Իսկ ծնողներն առաջնորդում են նրան իրենց պատկերացմամբ, որն ունեն։ Բերեմ ձեզ Շվեդիայի օրինակը, որտեղ ես հիմա մասամբ ապրում եմ։ Թոռներս սովորել են սկզբում Վալդորֆյան դպրոցում, հետո հայտնի լատինական գիմնազիայում՝ երաժշտության ուսուցմամբ, դասավանդման զարմանալի մակարդակով, հետո համալսարանում։ Ո՛չ ես, ո՛չ նրանց ծնողները, ո՛չ էլ որևէ մեկը նրանց կրթության համար ոչ մի շվեդական կրոն չվճարեցինք։ Այսինքն՝ ոչ միայն բոլորս գումար չենք ծախսել նրանց կրթության վրա, այլեւ պետությունը մեզ փող է տվել, հասկանու՞մ եք։ Սա աննկարագրելի զգացում է։ Բայց նրանք ստացան հնարավոր ամենաբարձր կրթությունը Շվեդիայում։ Ես ծրագրել էի նման դպրոց բացել Հայաստանում, բայց տեսա, որ Հայաստանը, ցավոք, բացարձակապես անպատրաստ է։

- Դուք, իհարկե, գիտեք Հայաստանի մասին՝ որպես հնագույն երկրի՝ իր հարուստ մշակութային ժառանգությամբ, սովորույթներով, ավանդույթներով, բայց, ցավոք, այժմ գերիշխող է դարձել էկզիստենցիալ՝ գոյաբանական հարցը...

- Ես շատ լավ գիտեմ, քանի որ հրեա ժողովուրդը, որին ես ներկայացնում եմ, և հայերը, մենք, պատմականորեն, կարծես զուգահեռ ենք շարժվում։ Երբ սկսվում է մեր ոչնչացումը, սկսվում է նաև ձերը։ Դրա համար ես միշտ հայ ժողովրդին կապում եմ հրեա ժողովրդի հետ։ Նույն կերպ մեկուսացված, նույն առանձնհատուկ կրոնը, նույն հնությունը, որ ոչ ոք չունի:

- Դուք ասում եք՝ «մարդիկ առանց մշակույթ հիվանդանում են»։ Եթե սա ապացուցված փաստ է, ապա ինչո՞ւ մարդիկ զանգվածաբար չեն փնտրում «բուժում» մշակույթի միջոցով, թե՞ սա ընտրյալների արտոնությունն է:

- Գիտեք, մշակույթը, իհարկե, իսկական բարձր մշակույթը, ցավոք, ընտրյալների արտոնությունն է։ Իմ կյանքում ես կարողացա մարդուն ամենաներքևից հասցնել ամենավերևին՝ մշակույթի, երաժշտության, պոեզիայի միջոցով։ Ես կարող էի մի ամբողջ գիրք գրել այդպիսի մարդկանց ճակատագրերի մասին, ում հետ հանդիպելու և շփվելու հնարավորություն եմ ունեցել, ովքեր արվեստի հանդեպ պահանջմունքը անսպասելիորեն են ցուցաբերել։ Նրանք պարզապես չգիտեին, որ նման բան գոյության ունի: Դեռահասները՝ իմ «Բուրավչիկը  լույսի երկրում» գիրքն ընթերցելուց հետո միշտ ասում են՝ «միանգամից այդպես էլ ասեիք»։ Մարդիկ, մեծ մասամբ, չգիտեն մշակույթի փրկարար դերի մասին։ Կիսվեմ մեկ դեպքով։ Իսրայելից մի կին ասաց, որ իր ամուսինը բացարձակապես անտարբեր է երաժշտության հանդեպ։ Մի օր նա կոմայի մեջ ընկավ և հիվանդանոցում էր։ Կինը գալիս է բժիշկների մոտ և խնդրում, որ ամուսինն ականջակալներով անընդհատ ցածր ձայնով լսի իր սիրելի երաժշտությունը՝ Չայկովսկու «Շչելկունչիկը», Բեթհովենի սիմֆոնիաները, Հայդնի քառյակները, այն ամենն, ինչ ես իրեն խորհուրդ եմ տվել։ Ամուսինը դուրս է գալիս կոմայից, և հանկարծ սկսում սուլել Չայկովսկու հինգերորդ սիմֆոնիայի թեման, որը նա երբեք չէր լսել։ Նա ասում է. «Մի՞թե կարող էի մահանալ առանց սա լսելու»:

- Հնարավո՞ր է բարձր մշակույթի «հանչարեղ ընկալող» դաստիարակել։

- Այո, ես կասեմ՝ այո։ Կրկին, սա չի տարածվի բոլորի վրա: Այսպիսով, եթե ես ունենամ դահլիճում նստած 500 երիտասարդ, նրանցից ընդհամենը հինգը դուրս կգան ինձ մոտ, կսկսեն գրել ինձ, նույնիսկ իրենք կսկսեն պատմություններ գրել, զբաղվել կոմպոզիցիայով, նկարները գնահատել և այլն:  500-ից 5-ը՝ շատ է, գիտե՞ք: Նրանք հանճարեղ գլուխգործոցներ չեն ստեղծի, բայց կլինեն հանճարեղ ընկալողներ, և դա շատ կարևոր է։ Այսօր Ռուսաստանում իմ կողմից դաստիարակված մարդկանց տոկոսը կազմում է 0,1%: Այսինքն՝ եթե Ռուսաստանում կա 150 միլիոն, ապա իմոնք՝ 150 հազար են։ Իսրայելցի բանաստեղծ և քանդակագործ Իվան Նավին այս մարդկանց անվանում է կազինիկցիներ, որոնց ես հանդիպում եմ աշխարհի բոլոր երկրներում։  Կազինիկցին ճանաչելի է մի քանի բառով, մի քանի շարժումով, աշխարհի ու արվեստի հանդեպ ունեցած վերաբերմունքով։ Ճանաչում եմ, հարցնում եմ՝ կազինիկցիցե՞ր եք։ Ասում են՝ այո։ Իվան Նավին նույնիսկ գրել է կազինիկցիների հիմնը։

- Բայց ինչպե՞ս այս ամենը տեղ հասցնել մյուսների: Թե՞ նրանց հանգիստ թողնել։ Դե, տրված չէ ու վերջ։

- Մի լրագրող մի հոդված գրեց՝ «Թևեր՝ վարձակալությամբ», որտեղ Կազինիկի բոլոր ունկնդիրներին կարելի է բաժանել երեք կատեգորիայի. նրանք, ովքեր, գալով իմ հանդիպումներին, անմիջապես ընկնում են իրենց մթնոլորտը։ Նրանք հարմարավետ են այս աշխարհում: Երկրորդը, ովքեր կհիշեն, որ մի ժամանակ իրենք էլ են թռել, բայց հետո թեւերը վերադարձրել են Միխայիլ Սեմենովիչ Կազինիկին, այսինքն՝ նրանից թեւեր են վարձել։ Եվ երրորդ խումբը, ովքեր մնում են բացարձակ անտարբեր: Թևեր վարձածներն ամբողջ կյանքում կհիշեն այս հանդիպումը, բայց իրենք ուժ չունեն այնտեղ հասնելու, քանի որ հեռուստատեսությունը, ծնողները, ռադիոն, «ճնշող մեծամասնության» հասարակական կարծիքը կճնշեն այդ պահանջմունքները։

- Դուք համաշխարհային համբավ եք ձեռք բերել հանճարեղ գործերի գաղտնիքները բացահայտելու ունակության շնորհիվ։ Իսկ Դուք ձեզ հանճար համարո՞ւմ եք։

- Գիտե՞ք, իմ շրջապատի մարդիկ և շատ արժանի մարդիկ պնդում են, որ այդպես է։ Ես ինքս չեմ կարող ասել՝ համարում եմ, թե ոչ, քանի որ ինքս չեմ իմանա, թե ով եմ եղել։ Մնում են իմ ութ գրքերը, որոնք, կարծում եմ, շատ կարևոր են, իմ ֆիլմերը, որոնք ժամանակին նկարահանվել են ականավոր կինոռեժիսոր Իգոր Շադխանի արհեստանոցում։ Մնացել է 60 ֆիլմ, որ ստեղծել ենք նրա կնոջ՝ հրաշալի Նատալյա Կուգաշովա-Շադխանի հետ, կլինեն իմ որոշ համերգների ձայնագրություններ և մնացած ամեն ինչ։ Եթե հաջորդ սերունդն իմ կարիքն ունենա, ուրեմն իմ մեջ, երևի, ինչ-որ կարևոր բան է եղել։ Որովհետև գիտե՞ք, թե ինչպես եմ ես մտածում: Կա հանճար և գերհանճար։ Հանճարը նա է, ով յուրաքանչյուր դարին պետք է ոչ պակաս, քան նախորդին: Իսկ գերհանճարը նա է, ով հաջորդ դարին ավելի շատ է պետք, քան նախորդին:

- Ձեր ունեցած գիտելիքների քանակն ուղղակի ֆենոմենալ է: Ի՞նչ դեր է խաղում հիշողությունը և ի՞նչ եք կարծում, ձերը ֆենոմենա՞լ է:

- Այստեղ, ես առանց ավելորդ համեստության կասեմ, որ այդպես է։ Սա պարզապես հիշողություն չէ, այն անցել է ժառանգաբար մայրիկից՝ ինձ: Նա աշխատել է որպես փաստաբան, և բոլոր նրանք, ովքեր աշխատել են նրա հետ, երբեք չեն ուսումնասիրել այս բոլոր քրեական, քաղաքացիական, դատավարական և այլ օրենսգրքերը: Նրանց համար ավելի հեշտ էր զանգահարել մորս, և նա, առանց մի վայրկյան վարանելու, ասում էր՝ արտադրական բաժինը, պարբերությունը, ենթակետն ու բացառությունը։ Հետո նրանք ստուգում էին ամեն ինչ և չէին հավատում աչքերին: Նա ուներ այդպիսի հիշողություն։ Ես իսկապես վայելել եմ իմ հիշողությունը ողջ կյանքում, և ահա մի օրինակ։ Իրականում ես ոչ միայն դասախոս եմ ու ջութակահար, ես  նաև բանաստեղծ եմ։ Ինչ-որ տեղ ես կորցրել էի իմ բանաստեղծությունների գրառումները։ Նոթատետրերն անհետացան, երբ տեղափոխվեցինք Շվեդիա, թվում էր, թե ամեն ինչ կորել է։ Եվ հանկարծ պարզվեց, որ ես հիշում եմ բոլորը, առնվազն 150 բանաստեղծություն, որոնք երբևէ կարդացել էի մարդկանց, կարդացել եմ ոչ թե դասարաններում, այլ որոշ ընկերների։ Եվ կա նաև մի հրաշալի կին՝ Յուլիա Շլիխտինան, նա իր հիշողության մեջ ուներ իմ բոլոր բանաստեղծությունները, նա հիշեցնում էր բանաստեղծության առաջին տողը, որը ես մոռացել էի, և 30-40 տարի անց ես՝ 72 տարեկանս, անգիր արտասանեցի դրանք։  Յուլիան ավարտել է Գնեսինների ակադեմիան, ունի երաժշտության և արվեստի խորը գիտելիքներ, մասնագիտացած է բյուզանդական մշակույթի, ճարտարապետության, երաժշտության, նկարչության մեջ, նրան օգնում է անսահման հիշողությունը։ Նա և ես այժմ վերականգնել ենք 150 բանաստեղծություն, ձայնագրել ենք դրանք աուդիո, և հիմա ես չեմ վախենում դրանց համար: Իմ ուղեղը նման է կոշտ սկավառակի, որտեղ ամեն ինչ գրանցված է:

- Ձեզ անվանել են «Մշակույթի առաքյալ»՝ սրտի, հոգու և մտքերի քայլող հանրագիտարան: Ձեզ համար սա ավելի՞ն է, քան պետական մրցանակներ, կոչումներ, տիտղոսներ։

- Ես երբեք ոչ մի մրցանակ կամ կոչում չեմ ստացել իմ երկրից։ Իմ գրքերը` 28 հրատարակություն, ունեն մեկ միլիոնից ավելի տպաքանակ: Դրանք արագորեն սպառում են։ «АСТ» հրատարակչությունը հրատարակում է իմ գրքերը զանազան տարբերակներով։ Այժմ տեքստեր են ուղարկվում Չինաստան, որպեսզի չինացիները կարողանան նկարազարդել իմ աշխատանքը։ Բայց իմ ոչ մի գիրք մրցանակ չի ստացել։ Ես «տուսովկաների» մարդ չեմ, ես միայնակ գայլ եմ։ Ես կզարմանայի, եթե մրցանակներ ստանայի, կնշանակեր, որ ես նրանց մեջ եմ, ես այնպիսին եմ, ինչպես նրանք։ Ինձ համար տարօրինակ կլիներ։ Այնպես որ, ուրախ եմ, որ տպագրվել եմ, և որ այդքան շատ մարդիկ դեռ ցանկանում են կարդալ իմ գրքերը:

- Եթե մարդկությունը շարունակի նախընտրությունը տալ դյուրամարս, «մեկանգամյա օգտագործման» «ստեղծագործություններին»։ Ի՞նչ է մեզ սպասվում գլոբալ առումով։

- Այստեղ ես չեմ ուզում մարգարե լինել, քանի որ իմ մարգարեությունները մինչ այժմ իրականացվել են: Եվ հետևաբար, ես չեմ ուզում գուշակել ապագան, ես տհաճ զգացողություն ունեմ, քանի որ մենք այժմ ականատես ենք  մարդկային գոյության բոլոր հիմնական գաղափարների՝ բարոյականության, ասոցիատիվ մտածողության, մշակույթի մոլորակային անկմանը։ Օրինակ՝ ես փորձում եմ ստեղծել ասոցիատիվ մտածողության դպրոց (Հայաստանում նույնպես), որտեղ, պայմանականորեն, աշխարհագրությունը՝ վայր է, պատմությունը՝ ժամանակ, իսկ մշակույթն ու գիտությունը՝ այս վայրի և ժամանակի լրացումը։ Ասոցիատիվ մտածողությունը շատ է փոխում երեխաներին: Մոսկվայում կա այդպիսի դպրոց, որը կոչվում է ЛиБрейн։ Իմ տեխնիկայի հիմունքները՝ հումորի զգացում, սիրո պարտադիր զգացում։ Սովորել կարելի է ժպիտի, հումորի միջոցով, այս գիտելիքը ոչ պակաս որակական է, քան ուսուցչի լուրջ դեմքը, որից երեխաներն անմիջապես մելամաղձություն են տեսնում նրանց աչքերում։ Ես այլ համակարգ ունեմ: Մենք դա անվանում ենք Նոբելյան մտածողություն, քանի որ այն հիմնված է ասոցիացիաների, ոչ թե կլիպային՝ տեսարանային մտածողության վրա:

- Արհեստական բանականության դերը արվեստում: Նրա՞նն է  ապագան, թե՞ ապագան վտանգված է:

- Արվեստում ապագան վտանգված է, դա ինձ համար միանգամայն որոշակի է։ Եթե տեսաբանը կարող է մոդելավորել որոշ հայտնագործություններ, որոշ տրամաբանական կառույցներ ու համակարգեր, ապա արվեստը մարդու ուղեղի, սրտի, նյարդային համակարգի մենաշնորհն է։ Այսօր միլիոնների գեղարվեստական դաստիարակությունն ու պատկերացումն այնքան ցածր մակարդակի վրա է, որ արհեստական ինտելեկտով ստեղծված նկարները միշտ հաղթելու են։ Հենց այսօր մի երիտասարդ, ով արհեստական ինտելեկտի միջոցով նկարներ է ստեղծում, միանգամայն գռեհիկ նկար ուղարկեց իմ դատին: Մերկ աղջիկը նստած է ռեստորանում և ձեռքը մեկնում ճյուղից կախված խնձորին։ Այսինքն՝ ինչպես Եվան։ Հեղինակը հարցրեց, թե ի՞նչը կարելի է բարելավել: Այնտեղ ոչինչ չի կարող բարելավվել։ Ուրեմն ինչի՞ մասին եմ խոսում։ Եթե գեղանկարչությունը հիմա պահանջում է այս տեսակի Եվա՝ բացարձակ մերկ շիկահեր կնոջը ռեստորանում, ապա այս նկարը կարող է հաղթել։ Այն կհաղթի արվեստի մեծ սուբյեկտիվությանը, արվեստագետի սուբյեկտիվիզմին, աշխարհին՝ նրա յուրահատուկ հայացքին։ Այսինքն՝ այսօր, երբ մշակույթը նման մակարդակի վրա է, նեյրոցանցերը մշակույթի մեջ մարդուն դարձնում են սպառող։

- Եվ վերջապես, արդյո՞ք ձեր երևանյան համերգային ծրագիրը կտարբերվի սովորական ծրագրերից և ի՞նչ դեր է խաղում ձեզ համար կոնկրետ երկրի հոգեկերտվածքը։

- Դա չի կարող լինել ստանդարտ: Ոչ ավելի լավ, ոչ ավելի վատ, այլ տարբեր: Ասեմ, թե ինչու: Ես կնայեմ դահլիճ մտնող մարդկանց, մի քանի վայրկյան կլռեմ, կկլանեմ մթնոլորտը, էներգիան։ Ինչո՞ւ։ Որովհետև հայերը, ում մոտ ես գնում եմ նախ մտովի, հետո իրականում, ինձ այնքան հարազատ են, որքան հրեա ժողովուրդը, որն այնքան հոգևոր պահեր է տվել աշխարհին։ Սրանք այն երկու ժողովուրդներն են, ովքեր ամենաշատն են տուժել աշխարհում։ Ժոովուրդ, որին ես միշտ ճանաչել եմ, ընտրյալ ժողովուրդ է, քանի որ հայերն ունեն մի բանաստեղծ՝ Ֆրիկը, ով միջնադարում գրել է մի բան, որի մասին բանաստեղծն այսօր չէր համարձակվի գրել՝ ուղերձ Աստծուն։ Նույնը վերաբերում է հանճարեղ Նարեկացուն։ Այսօր նրանց կայրեին խարույկի վրա, բայց այն ժամանակ չայրեցին: Հայաստանում տարբեր ժամանակներում, տարբեր դարերում եղել են մտածողության և մշակույթի բացարձակապես անհավանական արտեֆակտներ՝ կրոնական, մշակութային, երաժշտական ոլորտներում։ Հայաստանը պարզապես երկիր չէ մոլորակի վրա։ Հայաստանը մոլորակի կենդանի սիրտն է։ Սա ժամանակների կապ է։ Սրանք ամենահին տաճարներն են։ Սրանք եզակի մասունքներ են: Հավանաբար, ոչ մի տեղ մարդն այնքան մոտ չէ Հավերժությանը, որքան այստեղ: Հայաստանի երաժշտությունը՝ Տիեզերքի հետ շփման մի ամբողջ աշխարհ է։ Դրա գագաթնակետը՝ Կոմիտասի երաժշտությունն է։ Հայաստանի գույներն անհավանական են. Նրանք ջերմացնում են հոգիները: Այս նույն գույներն են կերպարվեստի, ոսկերչության և եկեղեցիների նկարչության մեջ։ Հայաստանի յուրաքանչյուր քաղաք՝ տիեզերքի մոլորակ է, յուրաքանչյուր տաճար՝ հոգևոր հուզմունք։

Հեղինակ՝ Սուսաննա Հովհաննիսյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:52 Ազատազրկված անձանց հարազատներին խնդրում ենք հանձնուքները հնարավորինս շուտ փոխանցել. ՔԿԾ Այսօր, 15:33 Վլադիմիր Սանոսյանը՝ Հայաստանի 2024թ․ լավագույն ֆուտզալիստ Այսօր, 15:16 Անհետ կորածների հարազատները փակել էին Բաղրամյան պողոտան, Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպում էին պահանջում Այսօր, 15:05 Դատախազությունն իր երկու բացառիկ լիազորությունների շրջանակում 2023-2024 թվականներին պետությանն է վերադարձրել 30 միլիոն ԱՄՆ դոլարը գերազանցող գույք և ֆինանսական միջոցներ. Աննա Վարդապետյան Այսօր, 14:54 Հայաստանը ներկայացվել է իտալական La Repubblica պարբերականում Այսօր, 14:45 Ռուբեն Նազարեթյանը՝ Ֆուտզալի Հայաստանի 2024 թ․ լավագույն մարզիչ Այսօր, 14:43 Անազատության մեջ գտնվող ծնողները երեխաների համար պատրաստել էին ամանորյա անակնկալ՝ «Անխելք մարդը» հեքիաթի բեմականացումը Այսօր, 14:37 Պայթած մեքենայում վիրահատված կնոջ են թաքցրել․ մանրամասներ Այսօր, 14:23 Ստեփանակերտում ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար Բաքուն հայկական կողմին ժամանակ է տվել Այսօր, 14:11 Գառնիի սկզբնամասում տուն է այրվել, հայտնաբերվել է մոխրացած դի Այսօր, 14:06 Սրբուհի Գալյանն ու ՌԴ դեսպանն անդրադարձեն են երկու երկրներում պատիժը կրող քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը Այսօր, 14:01 Բլոգեր 222 lava-ն տուգանվել է 109 մլն դրամով․ իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրություն․ ՊԵԿ Այսօր, 13:59 Վրեժ Մխիթարյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Այսօր, 13:52 ՀՀ-ն կունենա Զբաղվածության ռազմավարական ծրագիր՝ 2025-2031 թթ. համար Այսօր, 13:45 Սիգի ապօրինի որսի կանխարգելման ընթացքում առգրավվել են 32 լողամիջոց, 695 կգ ձուկ. ԲԸՏՄ Այսօր, 13:36 Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանումը կարգելվի 6 ամիս ժամկետով Այսօր, 13:34 9 միլիոն 338 հազար դրամ կադաստրային արժեքով հողամասը, որը գտնվում է Աղավնաձորում, ամրացվեց Պետգույքի կառավարման կոմիտեին Այսօր, 13:26 Խնդրում եմ պարզեք՝ վարչապետի տիկինը կամ, իր ասելով՝ զուգընկերը, մինչև 2018թ.-ը միայնակ մայրության թոշակ ստացե՞լ է, թե՞ ոչ. Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 13:10 Արտահերթ ընտրություն, հերթական ընտրություն․ մեզ դրանք բացարձակ հետաքրքիր չեն. Սրբազան Այսօր, 13:05 Յուրաքանչյուր հեռարձակող ինքն է որոշում, թե երբ ու ինչ հերթականությամբ հեռարձակի ուղերձները. Հ1-ի պարզաբանումը՝ Կաթողիկոսի ամանորյա ուղերձի վերաբերյալ Այսօր, 13:00 Ամանորին մարզերում և Երևանում ձյուն չի գա Այսօր, 12:52 Հայաստանում ներդված գործիքը կարճ ժամանակահատվածում ապահովել է ապօրինի ձեռք բերված գույքերի վերադարձը դեպի ՀՀ. Գալյան (Տեսանյութ) Այսօր, 12:37 Դդմաշենի գազալցակայանում ավտոմեքենա է պայթել Այսօր, 12:27 ԱԺ նախագահի մայրը հայհոյում և թքում է, քաղաքապետի հայրը՝ տգեղ խոսում, պատկերացրեք՝ իրենց ընտանիքներում ինչ խոսակցություններ են լինում. Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 12:20 Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզիչ Այսօր, 12:11 Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ Այսօր, 12:10 Այն ժամանակ, երբ կհայտարարենք հրապարակներ դուրս գալու մասին, ուրեմն ամեն ինչ վերջացած պետք է լինի. Սրբազան () Այսօր, 12:02 2024-ն աճի ու զարգացման տարի էր. նախկինում գերարագ աճից հետո վերադառնում ենք տնտեսական աճի նորմալ մակարդակին. ԿԲ նախագահ Այսօր, 11:58 2025-ին, ըստ աստվածաշնչյան պատումի, լրանում է 7 տարվա երաշտի շրջանը, և սկսելու է առատության ու լիության շրջանը. Սրբազանն ամփոփեց տարին (Տեսանյութ) Այսօր, 11:48 Մայրը ոստիկանությանը հայտնել է, որ 17-ամյա Դ․ Ս․-ն իր 13-ամյա դստեր հետ սեռական հարաբերություն է ունեցել Այսօր, 11:31 Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին Այսօր, 11:25 Եվրոպան պետք է պատժվի բոլոր հասանելի միջոցներով. Մեդվեդև Այսօր, 11:14 Գլխավոր դատախազության վարչական շենքում կգործի ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումը՝ Իրավաբանական լաբորատորիան Այսօր, 11:12 LIVE. Բագրատ Սրբազանի տարեվերջյան ասուլիսը Այսօր, 11:04 Ռուսաստանի մի շարք օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է Այսօր, 10:55 Խեղկատակին լուրջ չեն վերաբերվում, հակառակ դեպքում այնպես կպատժեին, որ կերազեինք Սիրիա լինել. Դանիելյան Այսօր, 10:48 ՊՆ-ն մրցույթ է հայտարարում Այսօր, 10:47 Այսօր կեսօրից հետո սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ բուք, Երևանում՝ թաց ձյուն և ձնախառն անձրև Այսօր, 10:42 Իշխանությունը վախենում է Ամանորին Հ1-ի եթերում հնչեն Արցախ, Արցախի Հանրապետություն արտահայտությունները. Գեղամ Մանուկյան Այսօր, 10:29 «Բաքվի բանտում է սկզբունքների, քաղաքական դիրքորոշման և գաղափարական նվիրվածության պատճառով». այսօր Դավիթ Իշխանյանի ծննդյան օրն է Այսօր, 10:21 Օրենքի խախտմամբ օտարված հողամասը վերադարձվել է պետությանը. շուրջ 730 միլիոն դրամ արժողությամբ հողամասի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը Այսօր, 10:14 Եթե մեր երկրում էթիկական հավասարակշռություններ չլինեն, դա էական արտաքին և ներքին ռիսկեր է գեներացնելու․ Նիկոլ Փաշինյան Այսօր, 09:56 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Այսօր, 09:24 Ես պատահականություն կհամարեի, եթե լսած չլինեի՝ ինչպես էր Ավինյանը լրատվամիջոցներին «աղբանոց» անվանում, իրեն քննադատողներին համեմատում ճանճերի հետ․ Մարությանը՝ քաղաքապետի հոր ձևակերպումների մասին Այսօր, 09:05 Դժվար էլ որեւէ բան օգնի․ Աննա Հակոբյան Այսօր, 09:02 «Հրապարակ». Սյունիքի մարզպետի և Կապանի քաղաքապետի լարված հարաբերությունները նյարդայնացնում են նաև մարզպետարանի աշխատողներին Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Ճանճերին ու պաշտոնյաներին սատկացնում են նույն գործիքով՝ թերթով Այսօր, 08:59 «Հրապարակ». Ինչու է Աննա Հակոբյանը հետաձգել ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպումը Այսօր, 08:57 «Ժողովուրդ». Փաշինյանը շարունակում է քինախնդրորեն պայքարել ընդդեմ Հայոց եկեղեցու Այսօր, 08:53 «Հրապարակ». ՔՊ-ում շունչները պահած սպասում են, թե ում «դատաստանն» է տեսնելու Փաշինյանը Այսօր, 08:51 «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի հաստատած կարգը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը Այսօր, 08:49 «Հրապարակ». Ինչո՞ւմ է մեղադրվում Ջրային կոմիտեի ղեկավար, Աբովյանի նախկին քաղաքապետ Վահագն Գևորգյանը 26/12/2024 22:14 ՆԳ նախարարը մասնակցել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների Ամանորի միջոցառմանը 26/12/2024 21:40 Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիա է ստորագրվել 26/12/2024 21:08 Հայրս բավական տգեղ պատասխաններ է հնչեցրել, ներողություն եմ խնդրում. Տիգրան Ավինյան 26/12/2024 20:42 Մայր Աթոռը ճիշտ է որոշել, որ նպատակահարմար չի գտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը Հանրային հեռուստաընկերությամբ. Թաթոյան 26/12/2024 20:24 Առցանց խաղերի հետ կապված խանգարումը ներառվել է որպես նոր ախտորոշում հիվանդությունների նոր միջազգային դասակարգման 11-րդ վերանայման մեջ 26/12/2024 19:57 Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այցելել է ավարտական փուլում գտնվող ծրագրերի շինարարական հրապարակներ 26/12/2024 19:33 ««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր 26/12/2024 19:26 Անահիտ Մանասյանը Գյումրիում հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ. քննարկել մարզում ՄԻՊ տարբեր ոլորտներում առկա խնդիրները 26/12/2024 19:06 Հայկական պատվիրակության՝ ԵԱՏՄ հաջորդ նիստին տեսակապի միջոցով մասնակցության մասին որոշումը քննարկման ենթակա չէ. Փաշինյան 26/12/2024 18:57 ՄԻՊ ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագիրը քննարկվել է համակարգող խորհրդի նիստում 26/12/2024 18:49 Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու դեպք են բացահայտել 26/12/2024 18:28 Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ 26/12/2024 18:17 Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել 26/12/2024 17:46 Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև մի փոքր վատառողջ եք. Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև 26/12/2024 17:42 130 000 դրամի աջակցություն՝ սահմանամերձ Ջաղացաձոր համայնքում 24 ամենախոցելի տնային տնտեսություններին. ԿԽՄԿ 26/12/2024 17:34 Ֆիքսված ինտերնետ, հեռուստաալիքներ, բջջային կապ, հավելվածներ՝ «RED»փաթեթում 26/12/2024 17:04 Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում 26/12/2024 16:54 Սրբուհի Գալյանը կարևորել է ՀՀ արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի հետևողական աջակցությունը 26/12/2024 16:46 Տոնական օրերին մի՛ չարաշահեք աղը. Առողջապահության նախարարություն 26/12/2024 16:35 Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը. հայտարարություն 26/12/2024 16:32 Ապապետական վիճակ՝ Երևանի սրտում. Փաշինյանի նախկին օգնական 26/12/2024 16:17 Եթե խոսում ենք «արկածախնդրությունից», հասկանանք՝ ե՞րբ սկսվեց այն, ո՞ւմ օրոք, ԼՂԻՄ-ից դուրս յոթ, վեց կամ հինգ շրջանների համար թափված արյունը ո՞ւմ ձեռքերին է. ՔՊ-ական պատգամավոր 26/12/2024 16:01 Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը. Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին 26/12/2024 15:55 Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Երևանում և մարզերում 26/12/2024 15:51 Ստեփան Խաչատրյանը կազատվի քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից 26/12/2024 15:36 Ֆրանսիան մի քանի անգամ դիմել է ՌԴ-ին՝ առանց Կիևի մասնակցության երկխոսություն հաստատելու առաջարկով. Լավրով 26/12/2024 15:27 Նիկոլ Փաշինյանը միացել է ԵԱՏՄ նիստին տեսակապով և ներկայացրել ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները 26/12/2024 15:21 Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի ենթադրյալ գնդակոծման մասին լուրերն անվանել են «շահարկում» 26/12/2024 15:09 Թուրքիան պաշտոնապես վիճարկում է «Ադրբեջանի հաղթանակի մենաշնորհը» 44-օրյայում. «Գեղարդ» հիմնադրամ 26/12/2024 15:01 Նիկոլը, Իլհամը, Հիտլերը, «Մեծ սուտը» և Ադրբեջանի հերթական հրամանը. Արթուր Խաչատրյան 26/12/2024 14:53 Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով Շիրակում է 26/12/2024 14:33 Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում (Տեսանյութ) 26/12/2024 14:29 Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը 26/12/2024 14:21 Այսօր Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օրն է 26/12/2024 14:05 Նարեկ Մկրտչյանն այցելել է Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն 26/12/2024 14:00 Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահելու է ԵԱՏՄ նիստը. Խոսնակ 26/12/2024 13:38 Պետությունը փրկելու համար անհրաժեշտ է ազատվել «ամբոխամիտ ու ամբոխավար» տարրերից․ Անանյան 26/12/2024 13:29 Ավարտեցի ամանորյա ուղերձս․ Սիմոնյանը կրկնօրինակում է Փաշինյանին 26/12/2024 13:26 Փաշինյանը ԵԱՏՄ նիստին կմասնակցի տեսակապի միջոցով 26/12/2024 13:22 Տարին ավարտում ենք բացառիկ լավ լուրով. Սիմիդյան 26/12/2024 13:14 Ո՞րն է զիջումների սահմանը, ո՞ր պահին Փաշինյանը կասի՝ լավ սրանից հետո ես էլ չեմ կարող, սա իմ կարմիր գիծն է. Մամիջանյան (Տեսանյութ) 26/12/2024 13:04 Տեր-Պետրոսյանի պահանջը Փաշինյանը չի կատարելու, նա այսօր «գրանդիոզ» արկածախնդրության պատանդ է. Սուրենյանց 26/12/2024 12:54 Էրդողանի՝ Փաշինյանին այդ գիրքը նվիրելը նույնն է, թե բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի. Մամիջանյան (Տեսանյութ) 26/12/2024 12:36 1 զոհ, 2 վիրավոր․ Աջափնյակում բախվել են «KamAZ»-ն ու «ՎԱԶ 2106»-ը 26/12/2024 12:29 Ձերբակալվել է Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը 26/12/2024 12:16 «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 660 հայկական բեռնատար է կուտակված 26/12/2024 12:07 ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր Գրիգորյանը 26/12/2024 11:53 Սովորենք մեր արդեն սովորածը, հասկանանք մեր արդեն կարդացածը, եթե չենք սովորել, սովորենք, եթե չենք կարդացել, կարդանք․ Աննա Հակոբյանը կրկին կրթվելու կոչ է արել